«Երգն անտառում» (ռուս.՝ «Песенка в лесу»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ նկարահանվել է Յակով Ակիմի համանուն բանստեղծության վրա և նրա իսկ սցենարով։ Թողարկվել է երկու տարբերակով՝ ռուսերեն և ուկրաիներեն։
Երգում են Կիևի Պիոներների պալատի երգչախմբի մասնակիցները։
Աղջիկը երգում է անտառում, պսակ հյուսում ծաղիկներից, հավաքում և ուտում հատապտուղ, ապա հոգնում է ու գնում տուն։ Իսկ նրա երգը վերցնում են ու շարունակում երգել թռչունները, ապա ոզնիները, արջը, իսկ հետո նաև գորտերը։ Իսկ նրանց երգի ներքո օդում պարում են ճպուռները, թիթեռներն ու մեղուները։ Աղջիկը հեռանում է, իսկ նրա երգը՝ մնում։