Երբ տասնյոթ տարեկան ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երբ տասնյոթ տարեկան ես
ֆր.՝ Quand on a 17 ans
Երկիր Ֆրանսիա
Ժանրդրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2016 և մարտի 16, 2017[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱնդրե Տեշինե[2][3]
ՊրոդյուսերՕլիվե Դելբոսկ և Մարկ Միսոնե
Սցենարի հեղինակՍելին Սյամմա և Անդրե Տեշինե
ԴերակատարներՍանդրին Կիբերլեն[3], Քեյսի Մոտետ-Քլայն, Corentin Fila? և Ալեքսիս Լորե
ՕպերատորՀիրշ Ժյուլեն
ԵրաժշտությունAlexis Rault?
ՄոնտաժԱլբերտին Լաստերա
ԿինոընկերությունFidélité Productions?
Տևողություն116 րոպե

«Երբ տասնյոթ տարեկան ես» (ֆր.՝ Quand on a 17 ans), ֆրանսիական դրամատիկ ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Անդրե Տեշինեն[4]։ Սցենարը գրել են Տեշինեն և Սելեն Սիաման։ Գլխավոր դերերը կատարում են Կեյսի Մոտե Կլայնը, Կորանտեն Ֆիլան և Սանդրին Կիբեռլենը։ Ֆիլմի վերնագիրը վերցված է Արթյուր Ռեմբոյի բանաստեղծական մի կիսատողից․ On n'est pas sérieux quand on a dix-sept ans.[5]

Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի փետրվարին Բեռլինի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմը երկու դեռահասների հարաբերությունների մասին է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Սանդրին Կիբեռլեն Մարիաննա Մարիաննա
Կեյսի Մոտե Կլայն Դամիեն Դոլիլ Դամիեն Դոլիլ
Կորանտեն Ֆիլա Տոմա Տոմա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է Outfest կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակին, իսկ դերակատարներից Սանդրին Կիբեռլենին շնորհվել է Ապոլլոն մրցանակ՝ «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում[6][7]։ Բացի այդ, կինոնկարն առաջադրվել է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակի, իսկ Կեյսի Մոտե Կլայնը և Կորանտեն Ֆիլան առաջադրվել են Սեզար և Լումիեր եղբայրների կինոմրցանակների՝ «Առավել խոստումնալից երիտասարդ դերասաններ» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt4331970/
  3. 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=229870.html
  4. Leo Barraclough (2016 թ․ հունվարի 11). «Berlin Film Festival Adds Nine Films to Competition Lineup» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  5. Prot, Bénédicte (2016 թ․ փետրվարի 15). «Being 17: Film Focus». Cineuropa.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. «Las mejores películas de temática LGTB del 2016: ganadores de los II Premios Apolo de cine LGTB». dosmanzanas (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  7. «Las mejores películas de temática LGTB del 2016: nominaciones a los II Premios Apolo de cine LGTB». dosmanzanas (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]