Երանիկ (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երանիկ
Երանիկ
Տեսակիգական անձնանուն և անձնանուն
Սեռիգական
Նշանակություներջանիկ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Գիրհայերենի այբուբեն
Կապված հոդվածներ«Երանիկ» սկսվող էջեր

Երանիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն երանի՝ «երջանիկ» բառից։ Որպես իգական անուն գործածվում էր 19-րդ դարում Կոստանդնուպոլսում[1]:

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գործածված է Հեթում Ա թագավորի կնոջ՝ Զապել թագուհու անվան փոխարեն՝ մի արծաթյա սկիհի վրա․ «Պահեա՛ Տէ՜ր զՀեթում թագաւորն և զթագուհի կին նորա Երանիկն»։ Սկիհը գտնվել է Երուսաղեմի մոտ գտնվող Քերեք քաղաքի ավերակների 1878 թվականի պեղումների ժամանակ[2]:
  • Սղված Երնիկ ձևով գործածված է անթվական մի հիշատակարանում, որտեղ սեռը հայտնի չէ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 134 — 682 էջ։
  2. Պ․ սրկ․ Սարաճեան, ՀԱ 1898, էջ 57
  3. Թորոս աղբար Բ․ 335