Երաժշտական գործիքների թանգարան (Դուշանբե)
Երաժշտական գործիքների թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դուշանբե |
Հիմնադրվել է | 1990 |
Կայք | gurminj.tj/index.html |
![]() | |
![]() |
Գուրմինջ Զավկիբեկովի անվան երաժշտական գործիքների թանգարան (կրճատ` Գուրմինջի թանգարան, տաջ.՝ Осорхонаи асбобҳои мусиқии ба номи Гурминҷ Завқибеков), մասնավոր թանգարան Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի կենտրոնում, Իսմոիլի Սոմոնի թաղամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին, դերասան և երաժիշտ, Տաջիկական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ Գուրմինջ Զավկիբեկովի կողմից, որի անունով էլ կոչվել է այն։ Թանգարանի հիմնադիրը ղեկավարել է այն մինչև իր կյանքի վերջը, 2003 թվականը, իսկ այդ ժամանակից ի վեր թանգարանը ղեկավարում է նրա որդին` Իկբոլ Զավկիբեկովը, որը ևս պրոֆեսիոնալ երաժիշտ է։ Թանգարանի կուրատորը Լոլա Ուլուգովան է[1]։ Ի սկզբանե թանգարանը գտնվում էր Բոխտար փողոցի վրա գտնվող այն շենքում, որտեղ ժամանակին ապրել էր Գուրմինջ Զավկիբեկովը, իսկ 2018 թվականին այն տեղափոխվել է նոր վայր` Շոթա Ռուսթավելու փողոցում` նախորդ վայրում շինարարական աշխատանքների պատճառով[2]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրմինջի թանգարանում ցուցադրված են Տաջիկստանի ժողովուրդների ավելի քան 100 ավանդական երաժշտական գործիքներ, որոնք գլխավորապես հավաքվել են Զավկիբեկովի կողմից դեպի հայրենի շրջան` Գորնո Բադախշի ինքնավար մարզ կատարած արշավների ժամանակ։ Դրանց մեջ գերակշռում են լարային գործիքները, այն է` թառը, դուտարը, գիջակը, ռուբաբը։ Ներկայացված են նաև պամիրների նյութական մշակույթի որոշ տարրեր, որոնք կապ չունեն երաժշտության հետ։
Թանգարանում պարբերաբար անց են կացվում համերգներ, դասախոսություններ և այլ կրթական ու մշակութային միջոցառումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лола Улугова». Central Asian Culture and Arts Network. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Новый адрес». Музей Гурминджа в Душанбе. 2018 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gurminj Museum of Musical Instruments — AKMA Laureate». YouTube (անգլերեն) — Видеоролик Фонда Ага-хана об истории и деятельности музея. 2019 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.