Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիր, ՍԶՈՒ (անգլ.՝ Treaty on Conventional Armed Forces in Europe, CFE), Սառը պատերազմի վերջին տարիներին համաձայնեցված և կնքված պայմանագիրը, որով սահմանվել են Եվրոպայում (Ատլանյան օվկիանոսից մինչև Ուրալյան լեռներ) սովորական ռազմական տեխնիկայի առանցքային տեսակների համընդհանուր սահմանափակումները և ավելցուկի ոչնչացումը: Պայմանագիրը ամրագրում էր մասնակից պետությունների «երկու խմբերի»՝ ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի համար հավասար սահմանափակումներ: 2007 թվականին Ռուսաստանը կասեցրել է իր անդամակցությունը պայմանագրին, իսկ 2015 թվականի մարտի 10-ին հղում կատարելով ՆԱՏՕ-ի կողմից պայմանագրի փաստացի խախտմանը, պաշտոնապես հայտարարել է, որ «ամբողջությամբ» դադարեցնում է իր մասնակցությունը պայմանագրին հաջորդ օրվանից[1]:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]