Եվրոպական ճահճահովվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրոպական ճահճահովվիկ
Porzana parva Vlaskop cropped.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կռունկանմաններ
Ընտանիք Ջրահովվիկներ
Ցեղ Ճահճահովվիկ
Տեսակ Եվրոպական ճահճահովվիկ
Լատիներեն անվանում
Porzana parva
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176249

EOL 913277

Porzana parva

Եվրոպական ճահճահովվիկ (լատ.՝ Porzana parva), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 18-20 սմ է, թևերի բացվածքը՝ 34-39 սմ, կենդանի զանգվածը՝ 49 գ։ Արտաքին թևի թափահարող փետուրները երկար Են։ Հասունի կտուցը կանաչ է, հիմքը՝ կարմիր, ոտքերը՝ կանաչավուն, աչքի ծիածանաթաղանթը՝ կարմիր։ Արուն վերևից դարչնագույն է՝ մի քանի սպիտակ պտերով, ներքևից՝ մոխրագույն-կապույտ։

Մարմնի կողքերի հետնամասը, ներքնապոչը սպիտակ, նեղ զոլերով են։ էգը ներքևից բաց դարչնագույն է, կոկորդը՝ սպիտակ, ներքնապոչը, մարմնի կողքերի հետնամասը՝ դարչնագույն և սպիտակ զոլերով։ Երիտասարդը նման է էգին, սակայն ոտքերն ավելի խամրած են, մարմնի կողքերը՝ ավելի խայտավոր։ Թաքնված թռչուն է, հանդիպում է առափնյա եղեգնուտի սահմանագծում։ Բնակվում է լճակներում և ճահճուտներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է՝ բույսերի ցողուններից։ Բնադրում է ճահիճներում։ Դնում է 30 մմ տրամագծով, դարչնադեղին՝ դարչնագույն պտերով 7-9 ձու։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 1994-95-ին թվաքանակը խիստ նվազել է։  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png