Եվրոպական անվտանգության խարտիա

Անվտանգության եվրոպական խարտիա (անգլ.՝ Charter for European Security), Եվրոպայում խաղաղ կարգի պահպանման և պաշտպանության համար միջազգային համաձայնագիր։ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերից մեկն է[1]։ 55 եվրոպական, ասիական և ամերիկյան պետությունների կողմից ընդունվել է Ստամբուլում 1999 թվականի նոյեմբերին 19-ին, որպես ԵԱՀԿ գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթ։ Անվտանգության եվրոպական խարտիան, Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975), Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիայի (1990) և դրան հաջորդած Աստանայի գագաթնաժողովի հռչակագրի (2010) հետ միասին հիմք են հանդիսանում քաղաքական պարտավորությունների համակարգի և անվտանգության համապարփակ հայեցակարգի համար։ Անվտանգության հայեցակարգը ներառում է քաղաքական-ռազմական ասպեկտներ, տնտեսական և էկոլոգիական և հումանիտար ասպեկտներ[2]; ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում Եվրոպական անվտանգության խարտիայի ընդունմամբ ստեղծվել է «Համագործակցային անվտանգության հարթակ»՝ ամրապնդելու ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների/հաստատությունների միջև համագործակցությունը՝ դրանով իսկ ավելի լավ օգտագործելով միջազգային ռեսուրսները[3];
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) խաղաղության պահպանման հարցերով մշտապես գործող միջազգային համաժողով է։ Այն ստեղծվել է 1995 թվականի հունվարի 1-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի (ԵԱՀԽ) որոշումով[4]։
1990-ականների վերջին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կենտրոնական դեր խաղաց համաեվրոպական անվտանգության հետագա զարգացման գործում, որը բավարարում էր Եվրոպայի ժողովրդավարական, բայց նաև Խորհրդային Միության .իրավահաջորդ պետությունների կարիքները[4]։
1999 թվականի Եվրոպական անվտանգության խարտիան ներկայացնում է նախորդ փաստաթղթերում համաձայնեցված կանոնակարգերի թարմացում և ընդլայնում։ Սրանք նույնպես հաստատված կամ ճշտված են։ Արևելք-Արևմուտք հակամարտության ավարտից գրեթե տասը տարի անց գրավոր պետք է դրվեր Եվրոպայի ժողովուրդների խաղաղ գոյակցության պարտադիր հիմքը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ». www.mfa.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Federal Ministry of Defence». www.bmvg.de (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Dr. Gunther Hauser. [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.bundesheer.at/pdf_pool/publikationen/iss_osze.pdf «Die Organisation für Sicherheit und Zusammenarbeit in Europa (OSZE)»] (PDF).
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 4,0 4,1 «OSCE | Organization for Security and Co-operation in Europe». www.osce.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Charter for European Secruty, Istanbul, November 1999
|