Ավարտել է Պետերբուրգի Ֆ. Վոլկովի անվան թատերական դասընթացները։ 1900 թվականից հանդես է եկել իբրև դերասան, 1906 թվականից՝ դրամատուրգ։ 1921-1931 թվականներին, 1941-1945 թվականներին գլխավորել է Մինսկի բելառուսական առաջին պետական դրամատիկական թատրոնը (Կուպալայի անվան թատրոն)։
Բեմադրություններից են՝ «Խռովություն» (ըստ Ֆուրմանովի, 1927), Ռոմանովիչի «Կամուրջ» (1929), իր պիեսներից՝ «Մաշենկա», «Կաստուս Կալինովսկի» (երկուսն էլ՝ 1923 թվականին), «Ընկեր Բրիզգալինի կարիերան» (1925)։ 1935-ական թվականներին Գոմելում կազմակերպել է հանրապետությունում առաջին կոլտնտեսային թատրոնը, եղել մի շարք կոլեկտիվների գեղ. ղեկավարն ու ռեժիսորը։ 1945 թվականից Բելառուս, թատերական ինստուտի դերասանի վարպետության ամբիոնի վարիչն էր (նույն թվականից՝ պրոֆեսոր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 621)։