Եվլամպի Կոտելնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվլամպի Կոտելնիկով
Ծնվել է1774 կամ 1775
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ
«Воззвание к человекам о последовании внутреннему влечению духа Христова» գրքի տիտղոսաթերթ

Եվլամպի Նիկիֆորովիչ Կոտելնիկով (երբեմն Նատելնիկով, ռուս.՝ Евлампий Никифорович Котельников, 1774 կամ 1775), Դոնի կազակ։ Հոգեկիրների աղանդի հիմնադիրն է[1], բանաստեղծ[2], պատմական արժեքավոր աշխատությունների հեղինակ, որտեղ նկարագրվել է կազակության կենցաղը և սովորույթները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերխնե-Կուրմոյարսկի ստանիցայի գրագրի որդին է։ Ծառայությունն սկսել է 1789 թվականին։ 1800 թվականին եսավուլ էր։ Ծառայել է Ավստրիայի հետ սահմանին, այդտեղով բաց է թողել ապրանքները, ինչի համար դատվել է և 1804 թվականի դեկտեմբերին դարձել է շարքային։ Նա կարողացավ ծառայել 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ[3], այդ ժամանակ է սովորել օտար լեզուներ և որոշ գիտություններ։ 1815 թվականին վերադարձրել է եսավուլի աստիճանը։

Վերադառնալով Դոն՝ Կոտելնիկովն ապրել է հայրենի ստանիցայում, ակտիվորեն կարդացել է գրքեր և շատ մտածել։ 1818 թվականին գրել է «Պատմական ակնարկ Վերխնե-Կուրմոյարսկի ավանի մասին»։ Այս արժեքավոր ազգագրական աշխատությունը երեք անգամ վերահրատարակվել է։ Դրանից հետո նա գրել է կրոնական բովանդակությամբ երկու գիրք և ձեռք է բերել հետևորդներ։ Դրան հաջորդել են ամբաստանություն Պետերբուրգում, գրքերից մեկը ճանաչվել է հերետիկոս, 1824 թվականին հեղինակը քննության է կանչվել մայրաքաղաք։

Կոտելնիկովը ստորագրություն է տվել իր մոլորություններից հրաժարվելու մասին և վերադարձել տուն, սակայն վերսկսել է իր աղանդավորական գործունեությունը և սկսել է կրկին քարոզել իր ուսմունքը, ինչի համար աքսորվել է Սոլովկի (վանքի և Շլիսելբուրգսկի բերդի միջոցով)։ Շատ տարիներ անց նա մահացել է այնտեղ՝ չնայած այն հանգամանքին, որ կյանքի վերջում ներում է ստացել Նիկոլայ 1-ին ցարից։ Կոտելնիկովի դուստրը՝ Եվլամապիան, նույնպես ժամանակավոր բանտարկվել է, բայց ավելի ուշ ազատ արձակվել է իշխանությունների կողմից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]