Եվգենի Ռուկավիցին
Արտաքին տեսք
| Եվգենի Ռուկավիցին | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | ռուս.՝ Евгений Владимирович Рукавицын |
| Մասնագիտացում | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1977 (49 տարեկան) |
| Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մարզիչ(ներ) | Իգոր Մոսկվին |
Եվգենի Ռուկավիցին (ռուս.՝ Евгений Владимирович Рукавицын, փետրվարի 26, 1977, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). գեղասահքի ռուս մարզիչ, մարզում է մենասահորդների։ Ռուսաստանի սպորտի վարպետ, բարձրագույն կարգի մարզիչ։
Մարզչական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]19 տարեկանում Ռուկավիցինը ավարտեց իր ելույթները որպես մարզիկ և սկսեց զբաղվել մարզչական աշխատանքով։
Եվգենի Ռուկավիցինի ամենահայտնի սաները.
- Ալյոնա Լեոնովա (Պատանիների կարգում աշխարհի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Գրան-Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի առաջնությունների եռակի մեդալակիր, Ձմեռային ունիվերսիադայի հաղթող)՝ 2014 թվականի ապրիլից[1]
- Կոնստանդին Մենշով (Ռուսաստանի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)
- Քսենյա Մակարովա (Ռուսաստանի չեմպիոն)՝ 2011-2013 թ.թ.
- Գորդեյ Գորշկով (Ձմեռային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր)
- Պոլինա Ագաֆոնովա (պատանիների կարգում Ռուսաստանի չեմպիոն, պատանիների կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)
- Արտեմևա Մարինա (Ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր)
- Դմիտրի Ալիև (պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր)
- Ալինա Ֆյոդորովա (Լատվիայի կրկնակի չեմպիոն, Լատվիայի կրկնակի չեմպիոն պատանիների կարգում)
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Ռուկավիցինն ունի դուստր՝ Քսենյան։