Եվգենի Կուշնարյովի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուշնարյովի վերջին լուսանկարներից մեկը, 2007 թվականի հունվարի 12-ին, սպանությունից 4 օր առաջ

Ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ Եվգենի Կուշնարյովի սպանությունը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 16-ին, երբ նա Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի Կրասնայա Շախտյոր գյուղի մոտ որսի ժամանակ կրակոցից վիրավորվել էր։ Կուշնարյովը, գիտակցության չգալով, հունվարի 17-ին Իզյում քաղաքի քաղաքային հիվանդանոցում մահացել էր, որտեղ տեղափոխվել էր վիրավորվելուց հետո։

Տարբեր կարծիքների համաձայն, Եվգենի Կուշնարյովի սպանությունը մեծապես ազդել է Ուկրաինայում քաղաքական, հասարակական և տնտեսական իրադարձությունների, Ռեգիոնների կուսակցության և Խարկովի մարզի հետագա զարգացման վրա[1]։ Սպանությունից հետո հնչել են նրա մահվան տարբեր վարկածներ՝ դժբախտ պատահարից մինչև քաղաքական սպանություն[1][2][3]։

Եվգենի Կուշնարյովի սպանության գործը 2009 թվականի սեպտեմբերի 9-ին Գերագույն դատարանի կողմից փակվել է[4]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարի 16-ին Եվգենի Կուշնարյովը հրազենային վնասվածք էր ստացել որսի ժամանակ, որին նա մեկնել էր իզյումսկյան կալվածատեր՝ Զավալնի ընտանիքի հրավերով, և որսի ժամանակ գտնվել էր կուսակիցների և գործընկերների խմբում, որոնց հստակ ցանկը հայտնի չէ։ Անհայտ են նաև մահացու վիրավորում ստանալու ճշգրիտ հանգամանքները։

Պայքար կյանքի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության և սոցիալական հարցերի դեպարտամենտի տնօրեն Իգոր Շուրման հայտարարել էր, որ բժիշկների պայքարը Եվգենի Կուշնարյովի կյանքի համար պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանք էր[5]։

Կուշնարյովին վիրահատել են, որի արդյունքում հեռացվել է աղիների մի մասը և մեկ երիկամը։ Բժիշկների կոնսիլիումը Կուշնարյովի վնասվածքը մեկնաբանել է որպես կյանքի հետ անհամատեղելի։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 17-ին Եվգենի Կուշնարյովը Իզյումի հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է։ Կուշնարյովի մահվան մասին պաշտոնական հայտարարությունը հրապարակել է Ուկրաինայի գլխավոր բժիշկ-անեսթեզիոլոգ Ֆելիքս Գլումչերը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Եվգենի Կուշնարյովը մահացել է Կիևի ժամանակով 13:45-ին՝ սրտի կանգի հետևանքով[6]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանությունից անմիջապես հետո հետաքննություն է սկսվել, որի ընթացքը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից։

2007 թվականի դեկտեմբերին Խարկովի մարզի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել ժողովրդական պատգամավոր Դմիտրի Շենցևի օգնական Դմիտրի Զավալնին, որը որսի մասնակից էր, որտեղ մահացու վիրավորվել էր Եվգենի Կուշնարյովը, Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով՝ «անզգուշորեն կատրված սպանություն»։ Քննության վարկածով՝ կարաբինից արձակված փամփուշտը դիպել Է Եվգենի Կուշնարյովին։ Բացի այդ, Զավալնիին մեղադրանք է առաջադրվել 263-րդ հոդվածի 1-ին մասով։ 2009 թվականի մայիսի 15-ին Խարկովի մարզի Վերաքննիչ դատարանը բավարարել է Դմիտրի Զավալնիի համաներման միջնորդությունը։ Եվգենյա Կուշնարյովի սպանության գործը Գերագույն դատարանի կողմից փակվել էր 2009 թվականի սեպտեմբերի 9-ին[4]։

Եվգենյա Քուշնարևի ընտանիքը և հարազատները, ինչպես նաև նրանց փաստաբանը կարծում են, որ Դմիտրի Զավալնին չի կատարել այդ հանցագործությունը[7][8]։

Վասիլի Կիսելյովը[3], Նատալիա Վիտրենկոն[9] և Վիկտոր Յանուկովիչը սպանությունը պատահակաություն չեն անվանել[2][10]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ «տաք հետքերով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Կուշնարյովի սպանությունից անմիջապես հետո մի շարք քաղաքագետներ հայտարարել են, որ դա մեծ կորուստ է Ռեգիոնների կուսակցության համար[11]։ Վիկտոր Յանուկովիչը նաև հաստատել է, որ Կուշնարյովին ոչ ոք չի կարող փոխարինել[12]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Կուշնարյովը սկսել է աշխատել «Ընտրություններ և վիլլաներ» գրքի վրա։

2009 թվականին ուկրաինացի գրող Անդրեյ Կոկոտյուխան դետեկտիվ վեպ է գրել Եվգենի Կուշնարյովի սպանության մասին[13]։ Վեպում գրողը մոդելավորում է իրավիճակներ, որոնք կարող էին նախորդել քաղաքական գործչի մահվանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Убийство Евгения Кушнарева: два года после трагедии». dozor.kharkov.ua. 2009 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 «В Харькове почтили память Евгения Кушнарева». news2000.com.ua. 2011 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 «Представитель Партии регионов не считает смерть Евгения Кушнарева случайностью». регнум.рф. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Верховный суд закрыл дело об убийстве Евгения Кушнарева». kommersant.ua. 2009 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Для спасения Кушнарева мы сделали все, что могли (И.Шурма)». dozor.kharkov.ua. 2008 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. Редакция журнала «Корреспондент» (2007 թ․ հունվարի 17). «Евгений Кушнарев умер (обновлено)». korrespondent.net. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Дело о смерти Евгения Кушнарева. Родные нашли новые доказательства: Завальный ни при чём». mediaport.ua. 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Убийство Евгения Кушнарёва могло быть умышленным». atn.ua. 2007 թ․ հունիսի 11. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  9. «Витренко: Кушнарева убили не случайно, а сознательно». vecherniy.kharkov.ua. 2007 թ․ փետրվարի 11. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «Янукович не даст поставить точку в деле Кушнарева». dozor.kharkov.ua. 2008 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «Политологи считают смерть Кушнарева серьёзной потерей для Партии регионов». vecherniy.kharkov.ua. 2007 թ․ հունվարի 18. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «В Харькове прошли похороны украинского депутата Кушнарева, погибшего на охоте». NEWSru.com. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  13. «Кокотюха написал роман об убийстве Кушнарева». gazeta.ua. 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.