Եվգենի Լուկյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Լուկյանով
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան (1974)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1951(1951-12-10) (72 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ

Եվգենի Լուկյանով (ռուս.՝ Евге́ний Влади́мирович Лукья́нов, դեկտեմբերի 10, 1951(1951-12-10), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ և դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ «անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 1974 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 1974-1981 թվականներ՝ «Импульс» ընկերության ինժեներ-թարգմանիչ։
  • 1981-1984 թվականներին եղել է ԽՍՀՄ լրագրողների միության Լենինգրադյան բաժանմունքի ղեկավարության քարտուղարի տեղակալ։
  • 1984-ից մինչև 1990 թվականը ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
  • 1987 թվականից մինչև 1990 թվականը Լենինգրադի ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղակալ։
  • 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է «Պետական էրմիտաժ» թանգարանի ներքին կապերի տնօրենի տեղակալ։
  • 2010 թվականի դեկտեմբերի 26-ից Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։
  • 2012 թվականի մարտի 23-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի տասը եղել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ[1][2][3]։
  • 2016 թվականի դեկտեմբերի 15-ից համարվում է Լատվիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի դեկտեմբերի 13)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի մայիսի 7)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի հունիսի 13)[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 23.03.2012 № 337 «О заместителе Секретаря Совета Безопасности Российской Федерации»
  2. Указ Президента Российской Федерации от 25.05.2012 № 719 «О заместителе Секретаря Совета Безопасности Российской Федерации»
  3. Указ Президента Российской Федерации от 15.12.2016 № 668 «О Лукьянове Е.В.»
  4. «О вручении верительных грамот». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 15.12.2016 № 674 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Латвийской Республике»
  6. Указ Президента Российской Федерации от 13.12.2007 № 1672 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Администрации Президента Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 07.05.2009 № 520 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Администрации Президента Российской Федерации»
  8. Указ Президента Российской Федерации от 13.06.2018 № 300 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]