Եվգենի Բուդնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Բուդնիկ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Եվգենի Վիտալիևիչ Բուդնիկ (սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[1][2], Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Կրասավա» ակումբի հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովի «Արսենալ» մարզադպրոցի սան է։ 2009 թվականից Խարկովի «Մետալիստ»-ի խաղացող է։ Ուկրաինայի երիտասարդական առաջնության 2010/11 լավագույն ռմբարկու՝ ունի 13 գոլ (2-ը՝ 11 մետրանոցից)։

2009/10 մրցաշրջանում նորամուտըն է նշել Ուկրաինայի Գավաթի խաղարկությունում։ Նա իր նորամուտն է նշել 2011 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի առաջնությունում Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ տնային խաղում՝ խփելով հանդիպման միակ գոլը (1:0)։

2012 թվականի հունվարին փորձաշրջան է անցել Պոլտավայի «Վորսկլա» ակումբում, որի գլխավոր մարզիչն էր Նիկոլայ Պավլովը[3]։ Արդյունքում նա վարձավճարով թիմ է տեղափոխվել մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը[4]։ 2012 թվականի հունիսին նա հինգ տարվա պայմանագիր է կնքել «Վորսկլա»-ի հետ[5]։

2014 թվականի հունվարին վարձավճարով և գնման իրավունքով տեղափոխվել է Չեխիայի Լիբերեց քաղաքի «Սլովան» ակումբ․ ֆուտբոլային գործակալ Վյաչեսլավ Զախովայլոյի հաճախորդն է[6]։ Նրանից բացի Սլովանում խաղում էր ևս մեկ ուկրաինացի՝ Սերգեյ Ռիբալկան։

2015 թվականի ամռանը Բուդնիկը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»[7], սակայն 2015 թվականի ամռանը «Մետալուրգ»-ը իրեն սնանկ է ճանաչել և Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ազատ տեղը զբաղեցրել է Դնեպրոձերժինսկի «Ստալը»։ Եվգենի Բուդնիկը վարձավճարով տեղափոխվել է այդ թիմ[8]՝ վերցնելով 11 համարի մարզաշապիկը[9]։

Նոր թիմի կազմում նա իր նորամուտն է նշել 2015/16 թվականների Ուկրաինայի առաջնության առաջին մրցաշրջանի՝ Կիևի «Դինամո»-ի դեմ խաղում, Բուդնիկը դուրս է եկել 72-րդ րոպեին՝ փոխարինելով Վլադիմիր Գոմենյուկին։ «Մետալուրգ»-ը պարտվել է (1:2) հաշվով[10]։ 2015/16 մրցաշրջանի վերջում վերադարձել է «Վորսկլա»[11]։ 2016 թվականի հուլիսի 22-ին վարձավճարով տեղափոխվել է Մինսկի «Դինամո» (համաձայնագրի ժամկետը մինչ տարեվերջ էր)[12]։ Մինսկի թիմի կազմում իր նորամուտը նշել է հուլիսի 28-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Վոյևոդինա»-ի դեմ խաղում։ Եվգենին խաղադաշտ է դուրս եկել 64 րոպեին, իսկ 83-ին հավասարեցրել է հաշիվը (1:1)՝ գնդակն ուղարկելով դարպասը[13]։ Բելառուսի առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

2017 թվականի փետրվարի 11-ին պայմանագիր է կնքել Ավստրիայի երկրորդ դիվիզիոնի «Կապֆենբերգ» ակումբների հետ[14]։ 2017 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի «Պլատանիաս»[15]։

2018 թվականի հունվարին Պլատանյասից տեղափոխվել է Հունաստանի Սուպերլիգայի «ՊԱՍ Լամիա» ակումբ[16]։

2019 թվականի հունվարին համալրել է Էստոնիայի «Լևադիա»-ի շարքերը[17]։ Թիմը լքել է 2019 թվականի ամռանը[18]։ Հետո խաղացել է Հայաստանում և Ինդոնեզիայում։

2021 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Ուրարտու»[19]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2016
  • Էստոնիայի Սուպերգավաթի եզրափակիչ՝ 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «На просмотре в «Ворскле» — пятеро новичков». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Трио усиливает «Ворсклу»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Официально: Будник остается в «Ворскле»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Заховайло: Рыбалка и Будник перешли в «Слован»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Будник тренируется с донецким «Металлургом»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  8. «ФФУ: «Сталь» заменит «Металлург» Д». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  9. ««Сталь» заявила Пшеничных, Ищенко и Путраша». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  10. «Волевая победа «Динамо» над «Сталью»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  11. «Будник вернулся в «Ворсклу»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Трансферные новости». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Матч «Войводина» — «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Экс-нападающий минского «Динамо» перешел в клуб второго австрийского дивизиона». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Официально: Евгений Будник — игрок «Платаниаса»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  16. «Официально: Евгений Будник — игрок «Ламии»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  17. «Российский и украинский футболисты усилили «Левадию»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  18. «Не устраивавший тренерский штаб украинский футболист покинул «Левадию»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  19. «Будник сменил Индонезию на Армению». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Բուդնիկ» հոդվածին։