Եսթեր (մանկագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եսթեր
Ծնվել էփետրվարի 21, 1980(1980-02-21) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ

Եսթեր, իրական անուն՝ Նաիրա Հաղթանակի Մխիթարյան (փետրվարի 21, 1980(1980-02-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2016)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Մխիթարյանը ծնվել է 1980 թվականին Երևանում։ Սովորել է Քվանտ վարժարանում, 2002 թվականին ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը, իսկ 2009 թվականին Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2002-2007 թվականներին «Արեալ» ՍՊԸ-ում աշխատել է որպես համակարգչային օպերատոր։ Բանաստեղծությունների և մանկական հեքիաթների ժողովածուների հեղինակ է[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հավերժի ուղին» (բանաստեղծություններ) 2002
  • «Լուսատտիկի երգը խավարում» (բանաստեղծություններ) 2004
  • «Վերջին երգը խավարում» 2008
  • «Ճանապարհ դեպի լույս» (բանաստեղծություններ) 2012
  • «Շղթայված ծաղիկը կամ հրեշտակները լաց չեն լինում» 2013
  • «Եսթերի հեքիաթները» ժողովածու 2015
  • «Հեքիաթի հրաշքը» (հեքիաթներ) 2019, 2021 թվականին վերահրատարակվել է
  • «Եթե քարերը խոսել իմանային» (արձակ) 2023[2]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համազգայինի Հայաստանի վարչության կազմակերպած շարադրությունների մրցույթում ճանաչվել է հաղթող, 1995
  • Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մրցույթում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի, 1996
  • «Տիրական ոսկե պսակ» մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման, 2000
  • Գրողների միության կազմակերպած Իրինա Գյուլնազարյանի մրցույթում արժանացել է «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խրախուսական մրցանակի, 2014
  • Հայաստան-Դիլիջան միջազգային սիմպոզիումի ժամանակ արժանացել է մեդալի և գավաթի, 2022[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 02.06.2016 ՆԻՍՏՈՎ ԱՆՑԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՑԱՆԿ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «ԵՍԹԵՐ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.