Եպիխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եպիխտ
Մահացել է1076

Եպիխտ, Պեխտ, Բեխտ (հունարեն՝ , ΕλείΧτης ծննդյան թվականներն անհայտ-1076), հայ իշխան, Անտիոքի կառավարիչ (դուքս)։ 1065 թվականին հաղթել է Եդեսիայի Նշենեկ կոչվող բերդի վրա հարձակված սելջուկ-թուրքերի զորքին։ Խեղդամահ է արվել իր հոռոմ խոստովանահոր ձեռքով՝ Անտիոքի Անդրիուն բերդում։ Սխալմամբ նույնացվել է Անտիոքի հայազգի կառավարիչ Խաչատուրի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 518