Եննի Սիլվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Ծնվել էհունվարի 22, 1974(1974-01-22) (50 տարեկան)
Էնգելհոլմ
Երկիր Շվեդիա
Ժանրերdansband music? և փոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունCandela?, Swedish House Wives? և Holden?
Կայքjennysilver.com
 Jenny Silver Վիքիպահեստում

Եննի Մարիա Սիլվեր (շվեդ.՝ Jenny Maria Silver, հունվարի 22, 1974(1974-01-22), Էնգելհոլմ), շվեդ երգչուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եննին եղել է մենակատարուհի «Candela» խմբում 1991-1997 թվականներին[1]։ Խումբը հայտնի է դարձել Շվեդիայում 1994 թվականից և թողարկել է մի քանի երգ, որոնք հայտնվել են չարթի գլխավոր հորիզոնականներում[1]։ Բացի այդ Եննին երգել է «Holden» ռոք-խմբում։ Նա նաև խաղացել է դերեր մյուզիքլներում։ 2004 թվականին նա ձայնագրել է քավր Sex Pistols խմբի «God Save the Quenn» երգը՝ «Rendezvous» ժողովածուի համար։ 2010 թվականին Եննին մասնակցել է շվեդական ազգային Եվրատեսիլի մասնակիցների ընտրությանը՝ Երաժշտական փառատոն 2010-ում։ Նա հայտնվել է առաջին կիսաեզրափակչում «A place to stay» երգով, սակայն չի կարողացել անցնել հաջորդ փուլ[2]։ 2011 թվականին Եննին կրկին դարձել է Երաժշտափառատոնի մասնակից։ Նա հանդես է եկել առաջին կիսաեզրափակչում «Something in your eyes»[3] երգով և անցել է երկրորդ փուլ[4]։ Երկրորդ հնարավորությամբ նա պարտվել է Love Generation խմբի առաջին մենամարտում և այդպես ավարտել է մրցույթում մասնակցությունը[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mitt julkort — 1994
  • Lycklig — 1997
  • Duetterna — 2001
  • Tro hopp och kärlek — 2002
  • Holden — 2003
  • Remote Control — 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Candela: Historik». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Melodifestivalen: Salem Al Fakir and Ola qualify for final». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Sweden: Melodifestivalen acts in semis 1 and 2 revealed». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Sweden: Two acts qualified for the final». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Sweden: 2nd Chance Round». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եննի Սիլվեր» հոդվածին։