Եկատերինա Ենինա
Եկատերինա Ենինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | վոլեյբոլիստուհի |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 10, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Չելյաբինսկ, Ռուսաստան |
192 սանտիմետր |
Եկատերինա Անդրեևնա Ենինա (ռուս.՝ Екатерина Андреевна Енина, մինչև 2014 թվականը՝ Բելովա, մայիսի 10, 1993, Չելյաբինսկ, Ռուսաստան), ռուս վոլեյբոլիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկատերինա Բելովան վոլեյբոլ խաղալ սկսել է Չելյաբինսկի «Յունոստ-Մետար» ՕՀՄՊ մարզադպրոցում[2]։
2010 թվականին սկսել է հանդես գալ «Ավտոդոր-Մետար» ակումբում Ռուսաստանի առաջնությունում։ 2010/2011 թվականներին թիմի կազմում անցկացրել է 11 խաղ, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն խաղացել է մեկնարկային կազմում։
2012/2013 թվականներին խաղացել է «Ա» բարձրագույն լիգայում, որից Չելյաբինսկի թիմը դուրս մնացել 2012 թվականին, բայց 2013/2014 մրցաշրջանից կրկին հանդես է եկել սուպեր լիգայում՝ պայմանագիր կնքելով «Տյումեն-ՏյումԳՈՒ» ակումբի հետ։ 2014 թվականից Ենինա ազգանունով[3] խաղացել է Սարատովի «Պրոտոնում»։ Ռուսաստանի առաջնությունում 2015/2016 մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ տեղը բլոկի արդյունավետության առումով (61 միավոր 20 խաղերում)[4]։ Իսկ ընդհանուր արդյունավետությամբ Ենինան իր ամպլուայի խաղացողների շարքում դարձել է 3-րդը («Ուրալոչկա-ՆՏՄԿ» կենտրոնական շրջափակողներ Շինեդ Ջեքի և Իրինա Զարյաժկոյից հետո)։
2016 թվականի դեկտեմբերին «Պրոտոնի» կազմում Ենինան դարձել է Ռուսաստանի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։
Իր բազմաթիվ դաջվածքների շնորհիվ Եկատերինան ռուս վոլեյբոլիստների շրջանում ունի ամենաարտասովոր արտաքիններից մեկը[5][6]։
2017 թվականին Եկատերինան պայմանագիր է կնքել «Ուրալոչկա» ակումբի հետ[7][8]։
2020 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Դինամո» (Մոսկվա) ակումբի հետ[9]։
Ռուսաստանի օլիմպիական հավաքականին միացել է 2021 թվականին[10][11]։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ենինան մասնակցել է 4 հանդիպման, որոնցում վաստակել է 4 միավոր[12][13][14]։ Նույն թվականին նա մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ անցկացրել է 7 խաղ և վաստակել 35 միավոր։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010-2013 – Ավտոդոր Մետար (Չելյաբինսկ)
- 2013-2014 – Տյումեն-Տյումենի պետական համալսարան (Տյումեն)
- 2014-2017 – «Պրոտոն» (Սարատովի մարզ)
- 2017-2020 – «Ուրալոչկա-ՆՏՄԿ» (Սվերդլովսկի մարզ)
- 2020 թվականից – «Դինամո» (Մոսկվա)
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2021 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր
- Ռուսաստանի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր – 2018, 2019, 2020
- Ռուսաստանի գավաթի խաղարկության արծաթե (2020) և բրոնզե (2016) մրցանակակիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «13 саратовцам присвоены спортивные звания мастеров спорта и мастеров спорта международного класса». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Состав ВК «Автодор-Метар». Сезон 2010/11(չաշխատող հղում)
- ↑ «Екатерина Белова вышла замуж и перешла в «Протон»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ volleyservice.ru
- ↑ «Девушка и мяч: интервью с женской командой «Протон» по волейболу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Екатерина Енина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «ЖВК «Уралочка-НТМК» подписал контракты с Ениной, Халецкой и Гарелик». rsport.ria.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ ««Уралочка» подписала контракты с Ениной, Халецкой и Гарелик». Советский Спорт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Енина подписала контракт с московским «Динамо»
- ↑ Романова, Енина и Ефимова вызваны в сборную России для подготовки к Играм
- ↑ «Volleyball — Team ROC». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «The composition of the Russian women's volleyball team for the Olympics has become known». 2021 թ․ հուլիսի 4.
- ↑ Volleyball.it. «Verso Tokyo2020: Busato riduce a 14 l'elenco della Russia femminile» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Volleyball ENINA Ekaterina - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.