Վալենտին Եմիշև
Վալենտին Եմիշև ռուս.՝ Валентин Емышев | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 6, 1929 | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 14, 2010 (81 տարեկան) | ||||||||||||||||||||
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 172 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 72 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վալենտին Ալեքսեևիչ Եմիշև (ռուս.՝ Валентин Алексеевич Емышев, 6 նոյեմբերի, 1929, Մոսկվա, ԽՍՀՄ – 14 նոյեմբերի, 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1959), ԽՍՀՄ երկակի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտին Եմիշևը Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլային դպրոցի սան է։
Տասնչորս տարեկան հասակում հրավիրվել է «կարմրասպիտակների» երկրորդ կազմ, որտեղ հանդես է եկել մինչև 1946 թվականը։ 1946 թվականին տեղափոխվել է թիմի հիմնական կազմ։ «Սպարտակի» հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 1948 թվականի հունիսի 18-ին՝ Թբիլիսիի «Դինամո» ակումբի դեմ խաղում, որի ընթացքում էլ խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սպարտակի»[1] (матч закончился со счётом 1։1)[2]։ Թիմի հիմնական կազմում իր տեղն ամրապնդելուն խոչընդոտում է աջ ծնկի ծանր վնասվածքը, որ նա ստանում է ավտովթարի հետևանքով։ Ապաքինման համար պահանջվում է երեք տարի և երեք վիրահատություն[3]։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Վալենտին Եմիշևը վերադառնում է «Սպարտակ», որի հետ 1952 և 1953 թվականներին դառնում է ԽՍՀՄ չեմպիոն։ Սակայն դառնալ հիմնական կազմի խաղացող նրան չի հաջողվում։
1953 թվականին Գրիգորի Ֆեդոտովի հրավերով Վալենտին Եմիշևը տեղափոխվում է վերակազմավորված ԲԿՄԱ։ Բանակայինների հետ նա երեք անգամ դառնում է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 1955 թվականին նվաճում է ԽՍՀՄ գավաթը։ Նույն թվականին նա մասնակցում է սկանդինավյան շրջագայությանը, որտեղ երեք հանդիպումների ընթացքում խփում է վեց գոլ։ «Կարմրակապույտների» կազմում Վալենտին Եմիշևն անցկացրել է ընդհանուր առմամբ 97 խաղ և խփել 33 գոլ։
1958 թվականին մրցաշրջանի ավարտին Վալենտին Եմիշևը տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ, որի կազմում անցկացնում է կես տարի։ Դրանից հետո նա միանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին», որի կազմում հանդես է գալիս մինչև 1960 թվականը։
1961 թվականին սկսել է աշխատել «Լոկոմոտիվի» մանկապատանեկան մարզադպրոցում՝ զուգահեռաբար հանդես գալով «Սպարտակ-ակումբային» թիմում, որ մասնակցում էր Մոսկվայի առաջնությանը։ 1964 թվականին եղել է Նոգինսկի «Տրուդի» մարզիչ, 1966 թվականին գլխավորել է «Տորպեդոն», 1967 թվականին՝ «Ուրալմաշը»։ 1968 թվականին վերադարձել է «Լոկոմոտիվ», որտեղ դարձել է Անատոլի Կոժեմյակինի առաջին մարզիչը։ 1970 թվականին Վալենտին Եմիշևը գլխավորել է «Սոկոլ» մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ աշխատել է 24 տարի։ 1994 թվականին նա անցել է թոշակի։
Վալենտին Եմիշևը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 14-ին Մոսկվայում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ չեմպիոն (2) - 1952, 1953
- ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (3) - 1955, 1956, 1958
- ԽՍՀՄ գավաթակիր (1) - 1955
- ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) - 1954
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ սպորտի վարպետ - 1959
- Ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 1 (1952)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пахомов В. «Клубы России. ЦСКА». — М.։ «Терра Спорт», 2001. — ISBN 5-93127-140-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը «Սպարտակ» (Մոսկվա) ակումբի պաշտոնական կայքում (ռուս.)
- Статистика футболиста за «Спартак»
- Личный архив. Валентин Емышев
|
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 14 մահեր
- 2010 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով