Եղվարդի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղվարդի դաշտ, Ուչթափալարի դաշտ, սարավանդ Հայաստանում, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Փռված է Արայի լեռան հարավային ստորոտներին՝ հարավում հասնելով մինչև Երևանի գոգավորության եզրը։ Կազմված է Արայի լեռից ժայթքած լավաներից։ Բլրապատ է, թույլ ալիքավորված, կենտրոնում կա գոգավորություն։ Բարձրությունը 1000-1600 մ է[1]։ Կլիման ցամաքային է։ Օդի հունվարյան միջին ջերմությունը -5° է, հուլիսիսնը՝ 24°, տարեկան տեղումների քանակը՝ 400-500 մմ։ Գերակշռում են կարբոնատային գորշ հողերը։ Ոռոգվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի, Քասաղից վերցված ջրհան կայանների ջրերով[2]։ Այգեգործական, պտղաբուծական և հացահատիկային շրջան է։ Դարեր առաջ ոռոգվում էր չնչին չափով Արայի լեռան ստորոտով ձգվող ջրանցքով, որն ավերվել է 1604 թվականի Շահ-Աբասի արշավանքների ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 39 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 193 — 992 էջ։