Եղվարդի-4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Եղվարդի–4», աշնանացան ցորենի սորտ։ Ստացել են Ա. Եղիկյանը և Ա. Մկրտչյանը ՀԳԱԱ Բույսերի գենետիկայի և սելեկցիայի ինստում 1946–50-ին՝ ազատ փոշոտման եղանակով, տեղական ցորենների ներսորտային խաչասերման միջոցով։ Հասկը գլանաձև է, սպիտակ։ Քիստերը կոպիտ են, ցրված կամ կիսացրված։ Հասկիկների թեփուկը ձվաձև է։ Հատիկը խոշոր է, 1000 հատիկի զանգվածը 35–40 գ է, չի թափվում։ Ցողունը բարձր է, պառկելու նկատմամբ դիմացկուն։ Դեղին ժանգի և փոշեմրիկի նկատմամբ ունի միջին կայունություն, բայց կարող է վարակվել քարամրիկով։ Բերքատվությունը բարձր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։