Եղիա Մուշեղյան
Եղիա Մուշեղյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1689 |
Ծննդավայր | Կրման, Խուլփի գավառակ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1750 (61 տարեկան) |
Մահվան վայր | Կարին, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | դիվանագետ և բանահավաք |
Եղիա Աստվածատուրի Մուշեղյան (Եղիա Կարնեցի, մայիսի 30, 1689, Կրման, Խուլփի գավառակ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 29, 1750, Կարին, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ դիվանագետ, բանահավաք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիա Մուշեղյանը ծնվել է 1689 թվականին Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառի Կրման գյուղում։ Սովորել է Կարինի հայկական դպրոցում։ 1717-1724 թվականներին եղել է Արևելահնդկական ընկերության Թավրիզի բաժանմունքի աշխատակից, 1724 թվականին՝ Եվրոպայում պարսկական դիվանագիտական պատվիրակության ղեկավարը։ Եղել է նաև ադրբեջանական գրական բանահյուսության բանահավաքներից։ 1724 թվականին Աստրախանում գտնվելու ժամանակ քաղաքական հողի վրա բանտարկվել է ցարական կառավարության կողմից։ Կապ է պահպանել ժամանակի նշանավոր դեմքերի հետ, այդ թվում՝ Իսրայել Օրու։ Առաջինն է հավաքել և հայերեն տառերով գրի առել ադրբեջանական բանահյուսության և գրականության մի շարք արժեքավոր նմուշներ։ Եղիա Մուշեղյանի առակները, որոնք հայկական արձակի ինքնատիպ նմուշներ են, արժեքավոր են իրենց ինքնուրույն և ինքնատիպ շարադրանքով[1][2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1750 թվականին, Էրզրումի նահանգի Կարին քաղաքում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակել է «Գիրք խաղից» (Թավրիզ, 1721), «Խաղերի գիրքը», «Հովուական խաղն ի գիշերին՝ ծննդեան փրկչին մի Քրիստոսի», «Քյոռօղլու, թուրքական պարբերական», «Հուշամատյան», «Աքլոր և ալմազ», «Մարդ ու ընկույզի ծառ», «Կատու ու մկներ», «Գեղեցի ու խիզաններն», «Մարմինն ու իր բաժինքն», «Մեղր ու ճանճեր», «Մին էշ ու մին գել», «Ջաղուել ու մի մարդու գլուխ», «Էշ ու ձի ու գեղեցի», «Զառիուծ Հիւանդ», «Այծեամ ու կովեր» երկերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Եղիա Մուշեղյան». zarkfoundation.com.
- ↑ «ԵՂԻԱ ԿԱՐՆԵՑԻ - books». aua.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանեղյան, Լ. Գ. (1989) Եղիա Մուշեղյան Կարնեցի, Թուրքերեն-հայերեն բառարան, աշխատասիրությամբ Բ. Լ, Չուգասզյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1986, 176 էջ։. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 3 . pp. 99-102. ISSN 0320-8117 Արխիվացված 2019-05-23 Wayback Machine
- Եղիա Մուշեղյանի գրական ժառանգությունից Արխիվացված 2019-05-30 Wayback Machine
- Եղիա Մուշեղյանի (Կարնեցու) գրադարանը։ Բաբկեն Չուգասզյան Արխիվացված 2019-05-30 Wayback Machine
|