Եկատերինբուրգի կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինբուրգի կրկես
Տեսակկրկեսի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՀասցեСвердловская область, г. Екатеринбург, ул. 8 марта, 43
Հիմնադրված էփետրվարի 1, 1980
Բացվածփետրվարի 1, 1980
ՃարտարապետNikolai Nikitin?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Եկատերինբուրգի Վ. Ի. Ֆիլատովի անվան պետական կրկես (ռուս.՝ Екатеринбу́ргский госуда́рственный цирк и́мени В. И. Фила́това), ռուսական ոչ շրջիկ պետական կրկես Եկատերինբուրգում, «Ռոսգոսցիրկ» դաշնային պետական ձեռնարկության մասնաճյուղ։

Կրկեսի շենքը գտնվում է Եկատերինբուրգի կենտրոնում, Իսետ գետի արևմտյան ափին, քաղաքի Լենինսկի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1970-ական թվականների կեսերը, ավելի քան քառասուն տարի շարունակ, Սվերդլովսկի պետական կրկեսը գտնվում էր Կույբիշևի և Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցների անկյունում։ 1933 թվականին կառուցված կրկեսային շենքը[1] փայտյա էր (կոնստրուկտոր՝ Կ. Բեզուխով)[2] և ուներ ճակատային հավելված Կույբիշև փողոցի կողմից, որտեղ էլ եղել է շենքի մուտքը։ 1976 թվականին հրդեհի ժամանակ կրկեսի շենքն ավերվել է[2]։

Կրկեսի ժամանակակից շենքը կառուցվել է Իսետ գետի աջ ափին՝ Մարտի 8-ի և Կույբիշևի փողոցների հատման վայրում, հին կրկեսի տնօրեն Ն. Ի. Սլուտինի և նոր կրկեսի առաջին տնօրեն Ֆելիքս Լեյցինգերի ակտիվ մասնակցությամբ։ Լեյցինգերը, ով կրկեսի որոշակի առանձնահատկությունների փորձ էր ձեռք բերել Նիժնի Տագիլի պետական կրկեսում, կազմել է ավելի քան հարյուր վաթսուն դիտողություններ, որոնք հաշվի են առնվել շինարարության ընթացքում։ Ըստ նախագծի՝ շենքը համարվում է Եվրոպայի լավագույն շինություններից մեկը և հարմարեցվել է առավել բարդ բեմադրությունների համար (ճարտարապետներ՝ Յուլիան Շվարցբրեյմ, Մ. Ֆ. Կորբով, կոնստրուկտորներ՝ Ե. Պ. Պեսկով, Ռ. Մ. Իվանովա, ինժեներ՝ Նիկիտին)[2][3]։ Եկատերինբուրգի կրկեսի առանձնահատկությունն իր 50 մետր բարձրությամբ գմբեթն է (ներքին գմբեթը` 26 մետր)։ Գմբեթի բարձրությունը և ձևը կրկեսին տալիս են լավ ակուստիկ հատկություններ։ Կրկեսի ներքին հարդարանքները կատարվել են ուրալական քարով[3]։

Նոր կրկեսի բացումը տեղի է ունեցել 1980 թվականի փետրվարի 1-ին[4]։

Կրկեսն ունի 2558 տեղ, երկու կրկեսաբեմ (հիմնական և փորձերի)[4]։

Կրկեսը կոչվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վալենտին Ֆիլատովի անունով։

1996 թվականից կրկեսում ամեն տարի կազմակերպվում են կրկեսային արվեստի տարածաշրջանային, համառուսական և միջազգային փառատոներ։

1994 թվականի հունվարից կրկեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անատոլի Մարչևսկին[3]։

2012 թվականին Վ. Ի. Ֆիլատովի անվան Եկատերինբուրգի պետական կրկեսը կրկեսային արվեստի ոլորտում «Տարվա լավագույն կրկես» անվանակարգում դարձել է «Ռոսգոսցիրկի» և Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից ստեղծված «Շարիվարի» մրցանակի դափնեկիր[5][6]։

2018 թվականին շենքը ենթարկվել է կոսմետիկ վերանորոգման, իսկ ճակատային մասը երեսապատվել է։ 2023 թվականի հունվարի վերջից կրկեսը փակվել է լայնածավալ երկամյա վերակառուցման համար, որի արժեքը գնահատվել է 2,2–2,6 միլիարդ ռուբլի։

Կրկեսի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիների Եկատերինբուրգի կրկեսը գլխավորել են[2]՝

  • Ռոման Սերգեևիչ Գամսախուրդիա (1930)
  • Դավիդ Օսիպովիչ Մլինարիս (1930)
  • Նիկոլայ Իվանովիչ Սլաուտին (1944)
  • Ալեքսանդր Պավլովիչ Վեդեշկին (1945-1947)
  • Նիկոլայ Իվանովիչ Սլաուտին (1947-1977)
  • Ֆելիքս Ֆելիքսովիչ Լեյցինգեր (1978-1981)
  • Բ. Ա. Նիկոլաև (1981-1983)
  • Եվգենի Վլադիմիրովիչ Ժիվով (1983-1993)
  • Անատոլի Մարչևսկի, տնօրեն (1994-10․2018), գեղարվեստական ղեկավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ավրամենկո (10․2018-08․2019)
  • Թամարա Սերգեևնա Բորտնիկովա (12․08․2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Екатеринбургский цирк. История. Проект «Цирки.Ру» - путеводитель по миру цирков. // circuses.su
  2. 2,0 2,1 2,2 2,3 Екатеринбургский государственный цирк. История. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine «[Астана-цирк» (Казахстан) // circus-astana.kz
  3. 3,0 3,1 3,2 Екатеринбургский государственный цирк. История, руководство, контакты, фото. Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Официальный сайт Федеральное казённое предприятие «Российская государственная цирковая компания» (Росгосцирк)]] // circus.ru
  4. 4,0 4,1 История Екатеринбургского цирка. Արխիվացված 2011-12-28 Wayback Machine Официальный сайт Екатеринбургского государственного цирка имени . И. Филатова // circusekb.ru
  5. В Москве вручили цирковой «Оскар». Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Портал культурного наследия России «Культура.РФ» // culture.ru (20 апреля 2012 года)
  6. Виктория Морунова. Премией «Шаривари» отметили лучших деятелей циркового искусства. В Москве 19 апреля 2012 года прошла ежегодная церемония вручения цирковой премии «Шаривари». // ruscircus.ru (20 апреля 2012 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]