Եկատերինա Դաֆովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Դաֆովսկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Екатерина Дафовска
Ազգություն՝բուլղարացի
Մասնագիտացում՝բիաթլոնիստուհի
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 28, 1975 (48 տարեկան)
Ծննդավայր՝Չեպելարե, Սմոլյանի մարզ, Բուլղարիա
163 սանտիմետր
Քաշ՝53 կիլոգրամ

Եկատերինա Դաֆովսկա (բուլղար․՝ Екатерина Дафовска, նոյեմբերի 28, 1975(1975-11-28), Չեպելարե, Բուլղարիա), բուլղարացի բիաթլոնիստուհի, օլիմպիական խաղերի չեմպիոն (1998) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1995, 1997)։ Բուլղարացի միակ մարզիկը, որ չեմպիոն է դարձել Ձմեռային օլիմպիական խաղերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Դաֆովսկայան ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 28-ին Բուլղարիայի Սմոլյանի մարզի Չեպելարե քաղաքում։Ութ տարեկանում նա սկսել է զբաղվել լեռնադահուկային սպորտով։ 1990 թվականին ընդունվել է մարզադպրոց՝ որոշելով զբաղվել բիաթլոնով։ Շուտով նա ընդգրկվում է Բուլղարիայի պատանեկան ազգային հավաքականում։ Օլիմպիական խաղերին Դաֆովսկան առաջին անգամ մասնակցել է 1994 թվականին Լիլեհամերում (Նորվեգիա), սակայն նշանակալի արդյունքներ ցույց չի տվել (15 կիլոմետրանոց մրցատարածությունում զբաղեցրել է 29-րդ տեղը[1])։ Սակայն հենց հաջորդ տարի՝ 1995 թվականին, Եկատերինա Դաֆովսկան բրոնզե մեդալ է վաստակում աշխարհի առաջնությունում, որ անցկացվում էր Իտալիայում (Անթոլց, Անտերսելվա)։ Նույն հաջողությունը նա կրկնում է 1997 թվականի աշխարհի առաջնությունում։ Եկատերինա Դաֆովսկայի մարզական կարիերայի գագաթնակետը կարելի է համարել 1998 թվականի, երբ նա Նագանոյում անցկացրած Ձմեռային օլիմպիական խաղերում արժանանում է ոսկե մեդալի[2][3]։ Բիաթլոնի աշխարհի առաջնության 2002/2003 մրցաշրջանում Դաֆովսկան մոտ էր աշխարհի գավաթի նվաճմանը, սակայն անհաջողությամբ է ավարտում մրցաշրջանի եզրափակիչ մրցավազքերը, ինչը թույլ չի տալիս զբաղեցնել մրցանակային տեղ։ Աշխարհի գավաթի առաջնության ընդհանուր արդյունքներով նա զբաղեցնում է չորրորդ տեղը։ Այդ մրցաշրջանից հետ Եկատերինա Դաֆովսկայի ցույց տված արդյունքները հետզհետե դառնում են ավելի վատը, իսկ 2006/07 մրցաշրջանում նա ընդհանրապես չի մասնակցում աշխարհի գավաթի առաջնությանը։ 2007 թվականին Եկատերինա Դաֆովսկան հայտատարել է, որ ավարտում է իր մարզական կարիերան։

Եկատերինա Դաֆովսկան ամուսնացած է, ունի երկու երեխա։

2010 թվականի մայիսի 20-ից Եկատերին Դաֆովսկան Բուլղարիայի բիաթլոնի ֆեդերացիայի նախագահն է։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 - աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Իտալիա
  • 1997 – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Սլովակիա
  • 1998 – Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Նագանո, Ճապոնիա
  • 2002 – հինգերորդ տեղը Օլիմպիական խաղերում, ԱՄՆ
  • 2004 – Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, Մինսկ, Բելառուս
  • 2006 – ութերորդ տեղը Օլիմպիական խաղերում, Թուրին, Իտալիա

Աշխարհի գավաթի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997/1998 - 15-րդ տեղ (129 միավոր)
  • 1998/1999 - 11-րդ տեղ (232 միավոր)
  • 2000/2001 - 19-րդ տեղ (323 միավոր)
  • 2001/2002 - 11-րդ տեղ (416 միավոր)
  • 2002/2003 - 4-րդ տեղ (644 միավոր)
  • 2003/2004 - 14-րդ տեղ (437 միավոր)
  • 2004/2005 - 21-րդ տեղ (330 միավոր)
  • 2005/2006 - 27-րդ տեղ (217 միավոր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Commire, Anne, ed. (2002). «Dafovska, Ekaterina (c. 1976—)». Women in World History: A Biographical Encyclopedia. Waterford, Connecticut: Yorkin Publications. ISBN 0-7876-4074-3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  2. «THE XVIII WINTER GAMES: ROUNDUP; Hackl Aims For 3d Gold In the Luge - New York Times». Germany; Nagano (Japan): Nytimes.com. 1998 թ․ փետրվարի 9. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Դաֆովսկա» հոդվածին։