Ել, ել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ել, ել»
ի երգը
Ժանրժողովրդական աշխատանքային սայլերգ
Լեզուհայերեն

Ել, ել (սայլերգ), հայկական ժողովրդական աշխատանքային երգ, որը գրի առել և մշակել է Կոմիտաս վարդապետը[1][2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ել, ել» երգում երևում է հայ գյուղացու վերաբերմունքն իր եզի հանդեպ։ Հնում հայ գյուղացու համար կարևոր նշանակություն ուներ եզը, որն իր ընտանիքը կերակրողն էր։ Երգում գյուղացին խնդրում է եզին, որ վեր կենա, հանկարծ շունչը չփչի։ Երգի մեջ կա մեծ դրամատիզմ, այն է՝ հին ժամանակի հայ մարդու օրվա հացի խնդիրը։ Ընտանիքը պահելու համար տղամարդը պետք է կարողանար հողը մշակել։ Իսկ դրա համար պետք է մեծ հոգատարությամբ վերաբերվեր իր եզին։ Ուրեմն մնում էր Աստծուն խնդրել, որ եզը հանկարծ չսատկի, որ եզը կարողանա ապահովել իրենց վաղվա հացի խնդիրը[3]։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե՛լ, ե՛լ, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Ե՛լ, ե՛լ, ե՛լ։
Լաչին, Մարալ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Ե՛լ, ե՛լ, ե՛լ։
Օրն անցավ,
Քամին ելավ։
Մութն ընկավ՝
Աստղերն ելան[4]։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի հայտնի կատարումներից է Հայաստանի պետական կամերային երգչախբի կատարումը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում երգը կատարել է նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Matyan.am». {{cite web}}: Text "«Ել, ել»" ignored (օգնություն)(չաշխատող հղում)
  2. «Կոմիտաս, վիրտուալ թանգարան, Ստեղծագործությունների ցանկ».
  3. «Հայրենիքը երգարվեստի մեջ, Կոմիտասյան քնարական երգեր».
  4. «Երգեր, որոնք ցեղասպանության մասին չեն, բայց վերագրվում են ցեղսպանության հիշատակին».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]