Ելենա Նետեցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Նետեցկայա
 
Կուսակցություն՝ Շրջանների կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 27, 1972(1972-10-27) (51 տարեկան)
Ծննդավայր Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա

Ելենա Նետեցկայա (ուկրաիներեն՝ Елена Анатольевна Нетецкая, հոկտեմբերի 27, 1972(1972-10-27), Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, 5-7-րդ գումարումների Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։ Շրջանների կուսակցության անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ավարտել է Դոնեցկի ազգային համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ և «իրավաբան» որակավորմամբ։

2009 թվականին ավարտել է Դոնեցկի պետական համալսարանը՝ «պետական ծառայություն» մասնագիտություն և մագիստրոսի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Մակեևկա քաղաքի ժողովրդական պատգամավորների Խորհրդային շրջանային խորհրդի կազմակերպական բաժնի հրահանգիչ, իրավական և կազմակերպական-զանգվածային աշխատանքների բաժնի մասնագետ։

2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Մակեևսկի քաղաքային խորհրդի գործկոմի կազմակերպչական բաժնի մասնագետ և վարիչ։

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Դոնեցկի մարզային պետական վարչակազմի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2005-2006 թվականներին աշխատել է Շրջանների կուսակցության կենտրոնական համակարգի պատգամավորների և հասարակական ընդունարանների աշխատանքների համակարգման բաժնի վարիչ։

2006 թվականից մինչև 2007 թվականը եղել է Ուկրաինայի 5-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր։

2010 թվականի մարտից մինչև 2011 թվականի փետրվարը եղել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության նախարարների խորհրդի նախարար։

2010 թվականից մինչև 2012 թվականը եղել է Ուկրաինայի 6-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Շրջանների կուսակցությունից ընտրվել է Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր՝ թիվ 3 միամանդաթ ընտրատարածքով՝ հավաքելով ընտրողների ձայների 50,37 տոկոսը[1]։

2014 թվականին հավանություն չի տվել Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի միացմանը՝ շարունակելով պատգամավորական լիազորությունները մինչև VII գումարման Գերագույն ռադայի աշխատանքի ավարտը 2014 թվականի նոյեմբերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]