Եզրային խնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եզրային խնդիր, խնդիր, որ պահանջում է տված տիրույթում որոշված ֆունկցիաների որևէ դասից գտնել այդ տիրույթի եզրագծի վրա տված պայմաններին բավարարող ֆունկցիան։ Բնության կոնկրետ երևույթներ (ֆիզիկական, քիմիական) նկարագրող ֆունկցիաները, որպես կանոն, մաթեմատիկական ֆիզիկայի ինչ-որ հավասարումների լուծումներ են։ Նման որևէ հավասարման լուծումների բազմությունից հետաքրքրական լուծումը միարժեքորեն որոշելու համար տրվում են, այսպես կոչված՝ եզրային կամ սկզբնական պայմաններ։ Եզրային պայմանները տրվում են լուծումների որոշման տիրույթի միայն եզրային կետերում, իսկ սկզբնական պայմանները կարող են տրվել նաև տիրույթի ներքին կետերի որևէ բազմության վրա։

Օրինակ, հավասարումն ունի անվերջ լուծումներ, սակայն ուղղանկյուն կոորդինատական հարթության ուղղանկյան մեջ

եզրային և

սկզբնական պայմաններին բավարարող լուծումը միակն է։ Ընդ որում, կրկնակի անընդհատորեն դիֆերենցիալ և ֆունկցիաները համարվում են նախօրոք տրված։ Եթե առաևցքի ֆիզիկական իմաստը ժամանակն է, ապա հավասարման պայմաններին բակարարող լուծումը նկարագրում է և կետերում ամրացված ծայրերով երկարության առաձգական լարի տատանումները։ Առհասարակ, եզրային կոչվում են այն խնդիրները, որոնցում անկախ փոփոխականների տարածության տիրույթում փնտրվում է

հավասարման լուծումը, որը տիրույթի սահմանի վրա բավարարում է

եզրային պայմանին։ Այստեղ -ն և -ն տված օպերատորներ են, ընդ որում, -ն որպես կանոն, դիֆերենցիալ կամ ինտեգրա–դիֆերենցիալ օպերատոր է։ օպերատորների և –ի բնույթից կախված, խնդիրը կոչվում է առաջին եզրային (կամ Դիրիխլեի), երկրորդ եզրային (կամ Նեյմանի) ևն։ Եթե (Լապլասի օպերատոր), ապա բավականաչափ ողորկ սահման ունեցող սահմանափակ տիրույթում Դիրիխլեի խնդրի լուծումը միշտ գոյություն ունի ն միակն է․ ընդ որում, մասնակի տեսքի որոշ տիրույթներում այդ լուծումը գրվում է բացահայտ տեսքով։ Օրինակ, դեպքում այդ լուծումը միջակայքում ունի տեսքը, որտեղ : Եզրային խնդիրների ուսումնասիրման համար լայնորեն օգտագործվում են ինտեգրալ հավասարումների (պոտենցիալի), ապրիորի գնահատականների ն վերջավոր տարբերությունների մեթոդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 488 CC-BY-SA-icon-80x15.png