Jump to content

Եզնիկ Ապահունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապահունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Եզնիկ Ապահունի
Ծնվել է1843
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1913
Մասնագիտությունդերասան

Եզնիկ Ապահունի (1843, Կոստանդնուպոլիս - 1913), հայ մշակութային գործիչ։

Ծնվել է Կ. Պոլիսում, կրթությունն ստացել է Խասգյուղ թաղամասի Շահնազարյան վարժարանում։ Երիտասարդ տարիներին խանդավառվել է թատրոնով և մտավորական շարժումով։ Եռանդուն մասնակցություն է ունեցել «Արտավազդյան» թատերական ընկերության կազմակերպմանը։ Քանիցս խաղացել է տարբեր պիեսներում։ 1868 թ. դարձել է հոգևորականՙ շարունակելով մասնակցել մշակութային կյանքին[1]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 103.