ԵՄ պայմանագրի 50-րդ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
UK location in the EU 2016.svg

ԵՄ պայմանագրի 50-րդ հոդված (անգլ.՝ Article 50 of the Treaty on European Union), ԵՄ իրավունքի մաս, որը նկարագրում է գործընթացը, թե ինչպես ԵՄ անդամ պետությունները կարող են դուրս գալ Միության կազմից: Հոդվածի մասին հիշատակումները էլ ավելի ակտիվացան, երբ 2016 թվականի հունիսին 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվեն, որի ժամանակ բրիտանացիների 51,89%-ը կողմ քվեարկեց Բրեքսիթին: Մեծ Բրիտանիան սույն հոդվածը կիրառել է 2017 թվականի մարտի 29-ին[1]:

Երբ կիրառվում է հոդված 50-ը, կողմերն ունեն երկամյա ժամկետ՝ ավարտելու բանակցությունները: Եթե բանակցությունների արդյունքներով հնարավոր չի լինում կնքել համաձայնություն, ապա անդամ պետությունը «ձեռնունայն» հեռանում է: Այս նորմը միջազգային հարաբերություններում ընդունված է, որը փորձում է հեռացող պետությանը թողնել ձեռնունայն: Արդյունքում դուրս է գալիս այնպես, որ միայն հեռացող երկիրն է ունենում թե քաղաքական, և թե առևտրաարդյունաբերական կորուստներ[2]:

ԵՄ պայմանագրի 50-րդ հոդվածը ոչ պաշտոնապես անվանում են նաև Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդված, որը, էական փոփոխություններ է կատարել ԵՄ ինստիտուցիոնալ կառուցակարգում և չի համարվում իրավական առանձին փաստաթուղթ:

50-րդ հոդվածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնի պայմանագրի 49A հոդվածը, որը ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին, առաջին անգամ սահմանեց ԵՄ կազմից ինքնակամ դուրս գալու գործընթացը[3]: Այդ գործընթացը ներկայացված է պայմանագրի 50-րդ հոդվածում, որտեղ ասվում է[4][5]:

  1. Ցանկացած անդամ պետություն, համաձայն իր սահմանադրական կարգերի, կարող է ընդունել որոշում՝ դուրս գալու Միության կազմից:
  2. Անդամ պետությունը, որը որոշում է կայացրել դուրս գալու վերաբերյալ, տեղեկացնոմ է իր մտադրության մասին Եվրոպական խորհրդին: Ընթացակարգին համապատասխան, որը սահմանվել է Եվրոպական խորհրդի կողմից, Միությունը վարում է բանակցություններ և կնքում է համապատասխան պետության հետ համաձայնագիր, որը որոշում է Միության կազմից պետության դուրս գալու գործընթացը՝ հիմնված երկկողմ բարիդրացիական հարաբերությունների վրա: Միության անունից համաձայնագիրը ստորագրում է Խորհուրդը, որը դրվում է Եվրոպական խորհրդարանի վավերացմանը:
  3. Պայմանագրերը դադարում են գործել հետաքրքրված պետության համար, այն օրից, երբ ուժի մեջ է մտնում կազմից դուրս գալու համաձայնագիրը: Այդպիսի համաձայնագրի բացակայության պայմաններում, պարագրաֆ 2-ում սահմանված կարգով, տեղեկացումից ուղիղ երկու տարի անց պետությունը պաշտոնապես դուրս եկած է համարվում, եթե հետաքրքրված պետությունը միաձայն չի որոշում երկարաձգել ժամկետը:
  4. Երկրորդ և երրորդ պարագրաֆների համաձայն, Միության կազմից դուրս եկող երկրի Եվրոպական խորհրդի և Խորհրդի անդամները չեն մասնակցում քննարկումներին և իրենց երկրի վերաբերյալ Եվրոպական խորհրդի ու Խորհրդի որոշման քվեարկությանը, որը ելնում է ԵՄ կառուցվածքայնության պայմանագրի 238 հոդվածի երրորդ կետից:
  5. Եթե անդամ պետությունը, որը դուրս է եկել Միության կազմից, անդամակցության հայտ է ներկայացնում, ապա նրա անդամակցությունը տեղի է ունենում մյուս երկրների անդամակցության նման

Սա ԵՄ պայմանագրի 50-րդ հոդվածի ամբողջական տեքստն է: Սկզբնապես, այս տեքստը ներառված է եղել Լիսաբոնի պայմանագրի 58-րդ կետում[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Article 50: Theresa May to trigger Brexit process next week»։ BBC News։ 20 March 2017։ Վերցված է 26 March 2017 
  2. cf S Lechner and R Ohr, 'The right of withdrawal in the treaty of Lisbon: a game theoretic reflection on different decision processes in the EU' (2011) 32 European Journal of Law and Economics 357]
  3. Athanassiou Phoebus (December 2009)։ «Withdrawal and Expulsion from the EU and EMU: Some Reflections» (PDF)։ Legal Working Paper Series (European Central Bank)։ ISSN 1830-2696։ Վերցված է 19 February 2013 
  4. «Consolidated Version of the Treaty on European Union» (PDF)։ HM Government 
  5. http://eulaw.ru/treaties/teu
  6. http://www.consilium.europa.eu/uedocs/cmsUpload/cg00014.en07.pdf