Դևիդ Լայոնս (անգլ.՝ David Lyons, ապրիլի 16, 1976(1976-04-16), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։ Նա հայտնի է ավստրալիական դրամատիկական «Ծովային պահակախումբ» հեռուստասերիալից, որտեղ նա խաղացել է նավաստի Ջոշ Հոլիդեի դերը։
2004 թվականին Լայսոնն ավարտել է Ավստրալիայի Ազգային ինստիտուտի դրամատիկական արվեստի բաժինը (NIDA)։ Նա ստացել է ոչ մեծ դերեր ավստրալիական հեռուստատեսային ֆիլմերում։ 2008 թվականին Լայոնսը խաղացել է դեկտոր Սայմոն Բրենների դերը հեռուստասերի 14-րդ և 15-րդ մասերում, 2008 և 2009 թվականներին։ 2010 թվականին նա խաղացել է Ջուլիա ՌոբերտսիԿեր, աղոթիր, սիրիր ֆիլմում[1]։ 2011 թվականին նկարահանվել է Թիկնոց սերիալում[2], տանելով Վինս Ֆարադիայի դերը։ 2012 թվականին հեռուստաէկրան բարձրացավ Հեղափոխություն սերիալը, որտեղ Լայոնսը խաղացել է առանցքային դերեր՝ գեներալ-աշխարհազորային Սեբաստիան Մոնրո[3]։