Դսեվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դսեվանք
Դսևանք եկեղեցին և Կայանբերդի պարսպաշարը, 07․09․2023 թ․
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀաղպատ[1]
Մասն էԿայանբերդ
Կազմված էԽաչքար, Տապանաքար և Օժանդակ շինություններ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին

Դսեվանք (նաև՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի), հայկական առաքելական եղեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևմտյան մասում՝ հրվանդանի վրա Կայան բերդի հարավային հատվածի արևելյան մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքել Դավրիժեցին եկեղեցին հիշատակում է «Տես և անց» անունով։ Դրսից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կառուցվածքով գմբեթակիր եկեղեցի է, որի խորանը գտնվում է արևելյան հատվածում։ Մուտքը արևմտյան կողմում է, որը միակն է։ Ուշագրավ է այն, որ մուտքի բարավորը կազմված է երեք առանձին քարերից, որոնցից կենտրոնականը ունի խաչաթևերի նմանվող կտրվածք և հարմարեցված է մյուս երկուսին։ Եկեղեցին գրեթե հիմնահատակ կործանվել է 1668 թվականի և 1827 թվականի երկրաշարժերից։ Բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ Վերջին անգամ վերակառուցել է Մարգար Երզնկյանցը (մահացել է 1835 թվականին), որի արձանագիր տապանաքարը գտնվում է եկեղեցու վիմաքարի ներքո։ Այժմ եկեղեցին կիսավեր է[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Կայանբերդ (Դսեվանք)». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. hushardzantest. «ԱՄՐՈՑ ԿԱՅԱՆ ԲԵՐԴ, Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ԴՍԵՎԱՆՔ) ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 444