Դուռ առանց կողպեքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դուռ առանց կողպեքի
ռուս.՝ Дверь без замка
ԵրկիրFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդոլֆ Բերգունկեր
Սցենարի հեղինակԱլեքսանդր Բորշչագովսկի
ԴերակատարներԺաննա Պրոխորենկո, Yuri Kamornyj? և Լյուդմիլա Գուրչենկո[1]
ՕպերատորՎիկտոր Կարասյով
ԵրաժշտությունՎլադիսլավ Կլադնիցկի
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն92 րոպե

«Դուռ առանց կողպեքի» (ռուս.՝ «Дверь без замка»), խորհրդային գեղարվեստական սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է Ադոլֆ Բերգունկերը 1973 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում[2][3]։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1973 թվականի օգոստոսի 13-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանիքից անմիջապես հետո Պյոտր Սիչյովը նշանակվում է «Կասիմով» տուրիստական ջերմանավի նավապետ։ Առաջին երթին նա մեկնում է երիտասարդ կնոջ՝ Դաշայի հետ՝ ցանկանալով նրան ծանոթացնել մոր հետ։ Բայց մայրը նեղացել է որդուց ու հարսից, որ հարսանիքին չեն հրավիրել։ Եվ Դաշան աշխատանքի է անցնում դեբարկադերում որպես նավաստի, հավաքարար և գանձապահ։ Նորապսակներին սենյակ են տալիս, որի պատճառով էլ սկսվում են անախորժություններ․ հերթական երթից վերադառնալով՝ Պյոտրն սկսում է կասկածել կնոջը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժաննա ՊրոխորենկոԴաշա Սիչյովա, զբոսաշրջային ջերմանավի կապիտանի երիտասարդ կինը
  • Յուրի Կամորնին – Պյոտր Սիչյով, «Կասիմով» ջերմանավի երիտասարդ նավապետ
  • Լյուբով Սոկոլովա – Պյոտրի մայրը
  • Ալեքսեյ Կրիչենկով – Միտյա, ձկնապաշտպանության տեսուչ
  • Յուրի Գոնչարով – Վասիլի, ձկնորս
  • Միխայիլ Մեդվեդև – Երմոլայիչ, նավահանգստի պետ
  • Իրինա Ակուլովա – Նաստյա, կթվորուհի, Պետյայի նախկին հարսնացուն
  • Լյուդմիլա ԳուրչենկոԱննա Իվանովնա, «Կասիմով» ջերմանավի մատուցողուհի-բուֆետապանուհի
  • Գերման Կոլուշկին – Կլիմով, նավապետի օգնական
  • Ալեքսեյ Կոժևնիկով – Կրավչենկո

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Գավրիլով – կոլխոզի նախագահ
  • Իոսիֆ Կոնոպացկի – Դաշայի հայրը
  • Ելենա Մաքսիմովա – Ստեպանիդա, կթվորուհիների բրիգադիր
  • Լյուբով Մալինովսկայա – կին
  • Ալեքսեյ Մինին – շինջոկատի անդամ (դերը հնչյունավորել է Օլեգ Դալը)
  • Բորիս Նովիկով – ջերմանավի ուղևոր բալալայկայով
  • Ա. Պոպովա-Յոշկինա – Վասիլի զոքանչը
  • Վիկտոր Պավլով – Սիլանտի («Կասիմով» ջերմանավի ժամանման տեսարանում)
  • Իրինա Պետրովսկայա – Վասիլիի կինը, կոլտնտեսուհի
  • Լյուդմիլա Ստարիցինա (լուսագրերում նշված է որպես Ա. Ստարիցինա)
  • Գենադի Սաֆրոնով – կոլտնտեսական («Կասիմով» ջերմանավի ժամանման տեսարանում)
  • Վերա Տիտովա – կթվորուհի
  • Օլեգ Խրոմենկով – նավաստի
  • Սվետլանա Մազովեցկայա – ուղևոր (լուսագրերում նշված չէ)
  • Լյուբով Տիշչենկո — Կլավդիա (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Բորշչագովսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ադոլֆ Բերգունկեր
  • Գլխավոր օպերատոր՝ Վիկտոր Կարասև
  • Գլխավոր նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիսլավ Կլադնիցկի
  • Հնչյունային օպերատոր՝ Էլեոնորա Կազանսկայա
  • Ռեժիսոր՝ Իգոր Շեշուկով
  • Օպերատոր՝ Լ. Ալեքսանդրով
  • Մոնտաժող՝ Ելենա Վերեշչագինա
  • Խմբագիր՝ Սվետլանա Պոնոմարենկո
  • Հագուստի նկարիչ՝ Ն. Տորեևա
  • Նկարիչ-գրիմարար՝ Ա. Բուֆետովա
  • Ռեժիսորի օգնականներ՝ Վ. Կուզնեցովա, Վ. Սիտնիկ, Յու. Կոռնեևա
  • Օպերատորի օգնականներ՝ Վ. Կոգան, Վ. Կուզնեցով
  • Նկարչի օգնականներ՝ Տ. Վորոնկովա, Յու. Յարմոլինսկի
  • Մոնտաժողի օգնական՝ Ն. Շևչուկ
  • Լենինգրադի Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի նվագախումբ Ս. մ. Կիրովա (լուսագրերում նշված չէ)
  • Նվագախմբի դիրիժոր՝ Վիկտոր Ֆեդոտով
  • Ֆիլմի տնօրեն՝ Բորիս Գրիներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Դուռ առանց կողպեքի» ֆիմը kino-teatr.ru կայքում
  3. «Դուռ առանց կողպեքի» ֆիմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]