Դուբրովիցի (դաստակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուբրովիցի
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴուբրովիցի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

«Դուբրովիցի» դաստակերտ (ռուս.՝ Усадьба «Дубровицы»), ազնվական դաստակերտ Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի համանուն գյուղում, Պախրա և Դեսնա գետերի ափին։ Այժմ դաստակերտի ներսում գործում են «Տրապեզնայա» ռեստորանը և քաղաքացիական կացության ակտերի գրացման (ՔԿԱԳ) Պոդոլսկի շրջանային բաժինը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նշան եկեղեցին

Դուբրովիցի գյուղն առաջին անգամ հիշատակվում է 1627 թվականին։ Դաստակերտի սեփականատերը եղել է բոյար Իվան Վասիլևիչ Մորոզովը, որն այն ժամանակ գլխավորել է Վլադիմիրի դատական վարչությունը։ Մահից առաջ նա ձեռնադրվել է վանական ճգնավոր Հովակին անվամբ, իսկ կալվածքը 1656 թվականին կտակել է դստերը` Աքսինյային (Քսենյա), որն ամուսնացած էր իշխան Իվան Անդրեևիչ Գոլիցինի հետ։ 1662 թվականին այստեղ կառուցվել է նոր փայտե տաճար։ 1688 թվականին դաստակերտի տերն է դարձել Պետրոս I-ի գործակից իշխան Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը։ Նա որոշել է Դուբրովիցիում կառուցել նոր քարե տաճար։ 1690 թվականին փայտե եկեղեցին տեղափոխվել է հարևան Լեմեշևո գյուղ։ Նոր` Սուրբ Նշան տաճարը կառուցելու համար հրավիրվել է իտալացի ճարտարապետ։ Շինարարությունն իրականացվել է Պոդոլսկի քարհանքերում արդյունահանվող տեղական քարից։ Հաճախ շինարարություն էր այցելում անձամբ ցարը։ 1697 թվականին տաճարի շինարարությունն ավարտվել է։

Սակայն պատրիարք Ադրիանը հրաժարվել է օծել տաճարը` վկայակոչելով ճարտարապետության կաթոլիկ եկեղեցու ոճին չափազանց նման լինելը։ Միայն 1704 թվականին, Պետրոս Մեծի ներկայությամբ, տաճարն օծվել է և ստացել է Սուրբ Նշան անվանումը։ 1889 թվականին կալվածք է ներկրվել կահույք Հռոմի հին տոհմական պալատից։ Խորհրդային տարիներին դաստակերտը լքված էր։ Միայն XXI դարի սկզբին այն վերականգնվել է[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. anvin (2012 թ․ մայիսի 10). «Усадьба в Дубровицах». Куда приводят мечты. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  3. «Усадьба Дубровицы». www.dubrovitsy-hram.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]