Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր
Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1634[1] |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա |
Վախճանվել է | փետրվարի 19, 1716[2][1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Բերգեն, Նորվեգիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ժանրեր | սուրբ երգ, երգ կրոնական իմաստով |
Ամուսին | Ambrosius Hardenbeck?[3] |
![]() |
Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր (նորվ.՝ Dorothe Engelbretsdotter, հունվարի 16, 1634 թ., Բերգեն, Նորվեգիա - փետրվարի 18, 1716 թ., Բերգեն, Նորվեգիա), Նորվեգիայի առաջին բանաստեղծուհին և կին գրող, նորվեգական գրականության առավել հայտնի գործիչներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորոթեան ծնվել է Յորգենսոն Էնգելբրեթսդաթթերի (նորվ.՝ Engelbret Jørgenssøn) և Աննա Վրանգելի (նորվ.՝ Anna Wrangel) ընտանիքում։ Նրա հայրը աշխատում էր տեղական դպրոցի տնօրենի պաշտոնում, այնուհետև տաճարի վերակացու։
1652 թվականին Դորոթեան ամուսնանում է թաղումներում հայտնի խոսքասաց, գրող-աստվածաբան Աբրոսիուս Հարդենբեկի (նորվ.՝ Ambrosius Hardenbeck) հետ։ Հոր մահվանից հետո՝ 1659 թվականին, Դորոթեան դարձավ դարձավ տաճարի վերակացու։ Նրա և Ամբրոսիուսի ամուսնությունից ծնվեց հինգ տղա և չորս աղջիկ։ 1678 թվականին Կոպենհագենում լույս տեսավ նրա պոեզիայի առաջին հավաքածուն՝ «Själens aandelige Sangoffer»: Հավաքածույում ներառված էին աստվ ածաշնչյան թեմատիկայով համեմված օրհներգներ և սաղմոսներ։ Հավաքածուն մեծ հռչակ ունեցավ։ Բանաստեղծուհուն հրավիրեցին Դանիա, որտեղ նա ներկայացվեց պալատում։ Նրան նաև հանդիպեց դանիական պոեզիայի «հայր» Թոմաս Կինգոյի հետ։ Գրողները փոխանակվեցին մի շարք ստեղծագործություններով և վերամշակումներով։
1683 թվականին մահանում է Դորոթեայի ամուսինը։ Նրանց ինը երեխաներից յոթը մահանում են, իսկ մյուս երկուսը անհետ կորում։ Նրա հետագա բոլոր ստեղծագործությունները համեմված են դառնությամբ և տխրությամբ, մասնավորապես, «Afften Psalme» վեպը։ Նրա երկրորդ հռչակավոր ստեղծագործությունը հրապարակվեց հենց այն ժամանակ, երբ իր կյանքում սկսվեց դժվարին ժամանակաշրջան։ 1685 թվականին հրապարակվում է «Tåreoffer» («Զոհաբերության արցունքներ») վեպը։ Այն իրենից ներկայացնում է լայնաբովանդակ կրոնական վեպ՝ կազմված չորս գլխից։ Նշված վեպը հրատարակվել է մի քանի անգամ։ 1698 թվականին լույս է տեսնում Դորոթեայի «Et kristeligt Valet fra Verden» («Քրիստոնեական ներում խաղաղությամբ») սաղմոսների երրորդ հավաքածուն; Մեկ այլ նորվեգացի գրականագետ Լյուդվիգ Հոլբերգի կարծիքով Դորոթեա Էնգելբրեթսդաթթերը հանդիսանում է «նորվեգացի ամենահռչակավոր բանաստեղծուհին»[4]։
Դորոթեա Էնգելբրեթսդաթթերը մահացել է 1716 թվականի փետրվարի 19-ին Նորվեգիայի Բերգեն քաղաքում։
Նորվեգական գրականության մեջ Դորոթեայի առանձնահատկությունն այն է, որ նա հանդիսանում է Նորվեգիայի առաջին կին գրականագետը, ով գործե է սեփական գրական գործունեության հաշվին, այսինքն՝ նա եղել է առաջին պրոֆեսիոնալ նորվեգացի բանաստեղծուհին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ https://nbl.snl.no/Dorothe_Engelbretsdatter
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ «ДАТСКАЯ, НОРВЕЖСКАЯ И ИСЛАНДСКАЯ ЛИТЕРАТУРЫ»։ ЭНИ "История всемирной литературы"։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Dorothe Engelbretsdatter» (նորվեգերեն)։ National Archives of Norway։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
- «Svulstig dødslengsel – Dorothe Engelbretsdotter» (նորվեգերեն)։ Livet leker։ 25 августа 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
- «ДАТСКАЯ, НОРВЕЖСКАЯ И ИСЛАНДСКАЯ ЛИТЕРАТУРЫ»։ ЭНИ "История всемирной литературы"։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02