Դոն Ռիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Ռիչի
Donald Taylor Ritchie
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9, 1926(1926-06-09)[1]
ԾննդավայրՎաուքլուզ
Մահացել էմայիսի 13, 2012(2012-05-13)[2] (85 տարեկան)
Մահվան վայրԴարլինգհերսթ
ՔաղաքացիությունԱվստարալիա
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունensurance agent
Պարգևներ և
մրցանակներ

Դոնալդ Թեյլորի "Դոն" Ռիչի (Donald Taylor "Don" Ritchie), (հունիսի 9, 1926(1926-06-09)[1], Վաուքլուզ - մայիսի 13, 2012(2012-05-13)[2], Դարլինգհերսթ), ավստրալիացի, ով պաշտոնապես 45 տարվա ընթացքում՝ մինչև 2009 թվականը, փրկել է 160 մարդ ինքնասպանության փորձի ժամանակ։ Նրա ընտանիքը պնդում է, որ նա փրկել է մոտավորապես 400 մարդու կյանք։ Ռիչին ապրել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից ոչ հեռու Գեփ ժայռի մոտ, որը հայտնի է որպես ինքնասպանության փորձերի վայր։

Ավստրալիայի ազգային օրվա խորհուրդը նրա մասին ասել է

Նրա բարի խոսքերն ու տուն հրավիրելը, ծանր պահին մեծ նշանակություն են ունեցել․․․ Այսպիսի պարզ գործողություններով, Դոնը փրկել է բազմաթիվ մարդկանց կյանք[4]։

Ռիչին այսպես է բացատրել իր միջամտությունը ինքնասպանության փորձերին՝

Դուք չեք կարող պարզապես նստել է այնտեղ, և նրանց հետ պահպանել[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Ռիչին հավաքագրվել է Ավստրալիայի ռազմածովային արքայական նավատորմ որպես նավաստի Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, ծառայել է HMAS Hobart ռազմանավի վրա և 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Տոկիոյի ծոցում ականատես եղել ճապոնական կայսերական ուժերի անվերապահ կապիտուլյացիային և Երկրորդ Համաշխարհային պատերազմի պաշտոնական ավարտին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Պատերազմից հետո նա եղել է կյանքի ապահովագրության գործակալ[5]։ Ռիչին մահացել է 2012 թվականի մայիսի 13-ին 86 տարեկան հասակում։ Ունեցել է երեք դուստր[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Դոն Ռիչին պարգևատրվել է Ավստրիալիայի շքանշանի մեդալով[7], պաշտոնական քաղվածքում է «ինքնասպանությունների կանխարգելման ծրագրի միջոցով հանրությանը ծառայելու համար»[8]։ Ռիչին և նրա կին Մոյան նաև կոչվել են «2010 թվականի քաղաքացիներ» ըստ Վուլահրայի քաղաքապետարանի որոշման[9] նա ստացել է 2011 թվականի «Ավստրալիայի Տեղական հերոս» մրցանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]