Դոնեցկի ակադեմիական մարզային տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Դոնեցկի ակադեմիական մարզային տիկնիկային թատրոն
Panoramio - V&A Dudush - Театр кукол.jpg
Տեսակտիկնիկային թատրոն
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Գտնվելու վայրըԴոնեցկ
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 1, 1933
Կոորդինատներ: 48°0′8.0000000992083″ հս․ լ. 37°49′55.000000098393″ ավ. ե. / 48.002222222249777417° հս․. լ. 37.83194444447177318° ավ. ե. / 48.002222222249777417; 37.83194444447177318
Կայքdn-puppet.com/poster.html
Puppet Theatre in Donetsk Վիքիպահեստում

Դոնեցկի ակադեմիական մարզային տիկնիկային թատրոն (ռուս.՝ Донецкий республиканский академический театр кукол), տիկնիկային ակադեմիական հանրապետական թատրոն Դոնեցկ քաղաքում, Դոնբասում առաջին թատրոնը և երկրում առաջիններից մեկը: Թատրոնը տեղակայված է Դոնեցկի նախկին կինոթատրոնի շենքում, Իլիչի պողոտայի 18 հասցեում: Թատրոնի հանդիսասրահը ունի 356 տեղ: Թատրոնի տնօրենն և գեղարվեստական ղեկավարն է Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Վիկտոր Միխայլովիչ Ստարիկովը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնբասի տիկնիկային թատրոնը ստեղծվել է ըստ 1933 թվականի դեկտեմբերի 1-ի Ստալինյան քաղաքային խորհրդի որոշման: Գեղարվեստական ղեկավարը դարձել է Ուկրաինայի վաստակավոր արտիստ Լյուբով Միխայլովնա Գակեբուշը, տնօրենը` ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Վիկտոր Նիկոլայևիչ Դոբրովոլսկին: Թատերախումբն այդ ժամանակ ուներ 8 դերասան[1]: Դերասանները հենց իրենք էին պատրաստում տիկնիկներն և դեկորացիան: Խաղացանկում ներառված էին «Իվանիկ-Տելեսիկ», «Երեք խոզուկները», «Հեքիաթ Սալտան թագավորի մասին» մուլտֆիլմերը: Դոնեցկի ակադեմիական մարզային տիկնիկային թատրոնի գոյության առաջին տարիներին դերասաններն իրենց փոքրիկ հանդիսատեսին հյուր էին գնում և ներկայացումը տալիս էին սայլերի վրա, իսկ հանգստյան օրերին բեմադրություն էին անում մեծ բեմի վրա: Ներկայացումները մեծ հաջողություն էին վայելում[2]: 1958 թվականին Դոնեցկի ակադեմիական մարզային տիկնիկային թատրոնում սկսվում է զարգացման նոր շրջան` ստեղծվում է նոր ստեղծագործական խումբ, որը ղեկավարում էր տնօրեն Ի. Ս. Ժուրավլյովը, գլխավոր նկարիչն էր Լ. Վ. Վանիֆատևան, իսկ գլխավոր ռեժիսորը` Վ. Մ. Տրիպիլովկան (1961 թվականից` Ա. Դ. Յուդովիչը): 1960 թվականին տեղի է ունենում թատերախմբի` որպես կայուն ստեղծագործական խմբի կայացումը: Այդ ժամանակվա ներակայացումներն են Ա. Գորինի «Քաջարի սիրտը» և «Խոնարհվում ենք քո առջև, Կիբալչիշ», Յու. Ելիսեևի «Վնասակար վիտամին», Սոֆյա Պրոկոֆևայի «Հեքիաթ ագահ Սերյոժայի մասին» և այլ ստեղծագործություններ, որոնք բեմադրվել են ռեժիսորներ Ա. Յուդովիչի և Ս. Եֆրեմովոմի կողմից: Վառ հիշվող կերպարները Դոնեցկի ակադեմիական մարզային տիկնիկային թատրոնում ստեղծվել են նաև այդ ժամանակվա դերասանուհի, այժմ` Ուկրաինայի վաստակավոր արտիստ Ե. Սմիրնովայի և դերասան Շ. Ֆոերբերգի կողմից: 1971-99 թվականներին թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել Ուկրաինայի վաստակավոր արտիստ Բորիս Նաումովիչ Սմիրնովը:

1981 թվականին ստեղծագործական երիտասարդության դաստիարակության հարցում ունեցած հաջողությունների, ինչպես նաև, 1978-1980 թվականներին անցկացված Համամիութենական դիտումներին ակտիվ մասնակցության համար թատրոնը պարգևատրվել է ԽՍՀՄ Մշակույթի նախարարության Առաջին աստիճանի պատվոգրով և պարգևով: Հաջորդ, 1982 թվականին խաղաղություն ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար թատրոնը պարգևատրվել է Խորհրդային Խաղաղության պաշտպանության կոմիտեի մեդալով: 1983 թվականի դեկտեմբերի 23-ին թատերական արվեստի զարգացման և երիտասարդ սերնդի դաստիարակության գործում ունեցած հաջողությունների համար թատրոնը պարգևատրվել է Ուկրաինայի Վերին Ռադայի նախագահության դիպլոմով, թատրոնի գլխավոր ռեժիսոր Բ. Սմիրինովին և դերասան Վ. Տկաչենկոյին շնորհվել է «Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը: Թատրոնի կյանքում նշանակալի իրադարձություն է եղել 1983 թվականի հոկտեմբերի 29-ին Իլյիչի պողոտա, 18 հասցեում գտնվող տարածք տեղափոխվելը: Մինչև այդ Դոնեցկի տիկնիկային թատրոնի դերասաններն առհասարակ սեփական շենք չունեին, և միայն հիմա նրանց թույլատրվում էր հաստատվել «Պոբեդա» չօգտագործվող կինոթատրոնի տարածքում, որը, սակայն, այնքան էլ հարմար չէր ներկայացումների համար. դահլիճը բավականին մեծ էր, այդ պատճառով էլ փոքրիկ տիկնիկները լավ չէին երևում վերջին շարքերում, նաև խնդիրներ կային ձայնի և լուսավորության հետ[3]:

Երկար տարիներ թատրոնի թատերախումբը բաժանված է եղել 3 խմբի, իրականում դրանք 3 տարբեր թատրոններ էին, որոնք պատրաստում և ցուցադրում էին ինքնուրույն, միմյանցից անկախ ներկայացումներ: Միայն 1995 թվականին միասնական խումբը վերականգնվել է, ընդլայնել է դերակատարների և կրկնօրինակողների ընտրության հնարավորությունը, ինչը հնարավորություն է տվել պատրաստել զուգահեռ ներկայացումներ առանց գեղարվեստական փոխզիջումների և ստեղծել լայնամասշտաբ բեմադրություններ, որտեղ կարող էր խաղալ ամբողջ խումբը[4]: Այժմ թատրոնն արդեն երկար ժամանակ ղեկավարում է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Վիկտոր Միխայլովիչ Ստարիկովը, թատրոնի գլխավոր նկարիչն է Անատոլի Իվանովիչ Պավլիկը, տնօրենի ստեղծագործական գծով օգնականն է մշակույթի վաստակավոր գործիչ Սվետլանա Սեփանովնա Կուրալեխը, բեմադրող ռեժիսորն է Եվգենի Իվանովիչ Չիստոկլետովը: Ստեղծագործական խմբի 75-ամյա հոբելյանից մեկ տարի առաջ (2007 թվական) Դոնեցկի տիկնիկային թատրոնի և Դոնեցկի մշակութային կյանքում տեղի է ունենում կարևոր ու նշանակալի իրադարձություն. ըստ Ուկրաինայի Մշակույթի և տուրիզմի նախարարության 2007 թվականի հոկտեմբերի 17-ի № 1287/0/16-07 հրամանի[5] թատրոնին շնորհվել է ակադեմիականի կարգավիճակ, որից հետո հայտնվել է թատրոնի ամբողջական անվանումը` Դոնեցկի ակադեմիական մարզային տիկնիկային թատրոն: 2014 թվականին Ուկրաինայի արևելքում սկսված զինված հակամարտությունից հետո թատրոնին հումանիտար օժանդակություն է տրամադրում Ռուսաստանի Դաշնությունը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]