Դոյչռոք
Դոյչռոք Deutschrock | |
---|---|
Ծագման ժամանակ | 1970 |
Ճանաչում | 1970 թվական, Գերմանիա |
Բխող ժանրեր | Ռոք և Բլյուզ |
Գերմանական ռոք կամ դոյչռոք (գերմ.՝ Deutschrock)՝ տերմին գերմանական երաժշտական մշակույթում, գերմաներեն լեզվով նշանակում է ռոք-երաժշտություն, որպես ինքնուրույն ժանր ծնունդ է առել 1970-ական թվականներին այնպիսի խմբերի ազդեցության տակ, ինչպիսիք են Ihre Kinder-ը և Ton Steine Scherben-ը։ Ժանրը մեյնստրիմի հասել է 1970-ականների կեսերին երգիչ Ուդո Լինդենբերգի շնորհիվ։
Ի տարբերություն կրաուտռոքի, որը 1960-ականների վերջերին և 1970-ականների սկիզբներին կատարում էին գերմանական անգլալեցու երաժշտական համույթները և որը բավականին հոգնեցրել էր գերմանացի հանրությանը, դոյչռոքը ռոքի և բլյուզի ազդեցության տակ կողմնորոշվել էր դեպի էր ուղիղ տեքստերով կարճ երգերը։ Մեկ այլ իմաստով դոյչռոքը սահմանվում է որպես գերմանական երաժշտական ռոք-բեմ, որտեղ խմբերը ռոք կատարում են միայն գերմաներեն լեզվով։
Ժանրի ի հայտ գալը կապվում է 1968 թվականի հետ, երբ անգլո-ամերիկյան ռոք-կանոններից շեղում տեղի ունեցավ, և խմբերը սկսեցին իմպրովիզացիաներ անել։ Այս ուղղության առաջին ներկայացուցիչները սկզբնապես անգլալեզու Amon Düül-ը, Guru Guru-ն, Can,-ը Organisation (Kraftwerk)-ը, Embryo-ն, Tangerine Dream-ը, Percewood’s Onagram-ը, Reinhard Lakomy-ն, Puhdys-ը, Panta Rhei (Karat)-ը, Petra Zieger-ը, Klaus Renft Combo-ն և այլք էին։ Նրանց հետքերով երևան եկավ նաև Ihre Kinder-ը։ Սկզբնապես կրաուտռոքի և դոյչռոքի տարբերությունը շատ աննշան էր, քանի որ մի քանի խմբեր հրաժարվել էին իրենց նախկին երգացանկից և կատարում էին երգեր՝ երկու ժանրերով։ Մեր օրերում ժանրը ներկայացնում են Frei. Wild, Kärbholz, Silbermond, Der W, Fotos և այլ խմբեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wolfgang Wilholm: Deutschrock- Lexikon. Schwarzkopf + Schwarzkopf 1999. ISBN 3896022121
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edgar Klüsener. «Großväter des Deutschrock» (գերմաներեն). Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
- «Deutschrock in den Achtzigern - Nichts zu lachen» (գերմաներեն). Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.