Դոխոդնո զդանիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Դոխոդնո զդանիե
բուլղար․՝ Доходно здание
Ruse, Bulgaria - panoramio.jpg
Տեսակշենք
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ՏեղագրությունՌուսե
Հասցե7000, град Русе, площад “Свобода” № 4
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1898
ՃարտարապետPeter Paul Brang?
Կառուցման ավարտ1902
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Կոորդինատներ: 43°50′53.000016099996″ հս․ լ. 25°57′10.000008100006″ ավ. ե. / 43.84805556002777394° հս․. լ. 25.95277778002778035° ավ. ե. / 43.84805556002777394; 25.95277778002778035
Ծանոթագրություններ
մշակութային հուշարձան

Դոխոդնո զդանիե (բուլղար․՝ Доходно здание, թարգմանաբար՝ «եկամտաբեր շենք»), նեոդասական ոճի կառույց Բուլղարիայի Ռուսե քաղաքի Ազատության հրապարակում։ Կառուցվել է 1898-1902 թվականներին տեղական թատերական ներկայացումների համար։ Կառույցի անվանումը կապված է նրա գործունեության նպատակի հետ՝ ֆինանսական միջոցներ ապահովել դպրոցի հոգաբարձուների խորհրդի համար թատերական սրահի, գրադարանի, կազինոյի և խանութների վարձակալությունից։

Այժմ «Դոխոդնո զդանիեն» համարվում է մշակութային հուշարձան և Ռուսե քաղաքի խոհրդանիշներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 6 անդամներից կազմված քաղաքային խորհրդի որոշման՝ կառույցի նախագիծը պետք է ավարտվեր 1896 թվականին։ Երկհարկանի կառույցը ներառում էր 9 խանութներ, 200 կմ² կազինոյի տարածք, 300 կմ² թատրոնի տարածք, 200 կմ² գրադարանի սրահ։ Ներկայացված 15 նախագծերից ժյուրին 1897 թվականի փետրվարի 20-ին ընտրեց ավստրիացի ճարտարապետ Պիտեր Պոլ Բրանգի Voilà une idée նախագիծը։ 1898 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցած աճուրդով որոշվեցին կառուցող շինարարները՝ Ցոնևը և Պետար Աթանեսովը։

Շենքի կառուցման ընթացքում լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացան, շինության նախնական 350 000 լև արժեքն ավելացավ, հոգաբարձուների խորհուրդն ստիպված նախնական 200 000 պարտք վերցրեց, այնուհետև ևս 50 000 Stremlenie ընկերությունից՝ գրավադրելով իր սեփականությունը, այնուհետև 600 000 լև արժողությամբ վարկային պայմանագիր ստորագրեց Գիրդապ բանկի հետ։ Քաղաքապետարանը գրավադրեց սպանդանոցները, հոգաբարձուների խորհուրդը՝ խանութները և «Դոխոդնո զդանիե» կառույցը։

Ճարտարապետ Ռաուլ Պոլ Բրանգի նախագծած քանդակները, որոնք խորհրդանշում էին գյուղատնտեսությունն ու պատերազմը, արտաքնապես համարվեցին գերմանական և փոխարինվեցին Պետկովի կողմից ստեղծված առավել բուլղարական ոճի քանդակներով։ Թատերական սրահի նախագիծը իրականացրել են արվեստի ուսուցիչ Տրունիցեկը և Յորան Ռոմեոն, քանդակազարդող վարպետ, ով աշխատել է նաև Բուխարեստի ազգային թատրոնում:

Շենքի կառուցումն ավարտին հասցնելու միջոցների սղության պատճառով հոգաբարձուների խորհուրդը «Դոխոդնո զդանիե» կառույցի միջին հատվածը, թատրոնի սրահը և սրճարանը փոխառության տվեց, մինչև որ շենքն ամբողջությամբ կառուցվեց։

Շենքը համարվում էր ավարտված 1900 թվականին, սակայն թատրոնի դահլիճը դեռևս պատրաստ չէր։ Առաջին թատերական ներկայացումը տեղի է ունեցել կազինոյի համար նախատեսված սրահում 1901 թվականին մինչև 1902 թվականին բեմը և թատրոնի համար նախատեսված սրահը կառուցվեցին։

1921 թվականին բեմահարթակն ընդարձակվեց, 1924 թվականին կառուցվեց լրացուցիչ հարկ։ Շենքը վերանորոգվել է 1933-1934 թվականներին, կառույցի ամբողջական վերանորոգման աշխատանքներն սկսվել են 1970 թվականին և շարունակվել մինչև 2006 թվականի դեկտեմբերի 15[1][2]:

Կառույցն ունի հետևյալ սրահները՝

  • Մեծ սրահ- 600 տեղ, 4 հանդերձարան, 2 սպասասրահ, նախաբեմը 7 մետր է, բեմը՝ 21 մետր։ Բեմահարթակը պտտվող է։ Նախատեսված է դրամատիկ, օպերային ներկայացումների, համերգների, համաժողովների համար։
  • Կամերային սրահ- 160 տեղ
  • Փոքր սրահ- 50 տեղ
  • Եվրոպական սրահ - 300 տեղ, 8 մետր երկարությամբ և 10 մետր խորությամբ բեմ, 2 հանդերձարան, 14 x 20 մետր տարածք։ Սրահը նախատեսված է համաժողովների, սիմպոզիումների և այլ միջոցառումների համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]