Դյուրարարա՜
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | անիմե հեռուստասերիալ և գրական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | դրամա ժանրի անիմե կամ մանգա[1][2], ռոմանտիկ անիմե կամ մանգա[1][2], անիմե կամ մանգա[1][2], սիրային եռանկյունի[3], գերբնական անիմե[4] և Լայթ-նովել |
Ռեժիսոր | Օմորի Տակախիրո |
Սցենարիստ | Րյոգո Նարիտա |
Հնչյունավորում | Saki Fujita? |
Անիմատորներ | Սուձուխիտո Յասուդա |
Երկիր | Ճապոնիա |
Լեզու | ճապոներեն |
Դիստրիբյուտոր | Aniplex of America? և Crunchyroll? |
Տևողություն | 24 րոպե |
Թվական | 2010 |
durarara.com |
Դյուրարարա!! (ճապ.՝ ` デュラララ!!), Ճապոնիայում լույս տեսած լայթ-նովել` Րյոգո Նարիտոյի գլխավորությամբ և Սիձուխիտո Յասուդայի պատկերազարդումներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկադո Րյուգամինեն՝ հանգիստ և համեստ մի երիտասարդ, ապրում է մայրաքաղաքի արվարձանում և նախընտրում շփումը համացանցով։ Սակայն հերոսը հանկարծ ինչ-որ նոր բան է ցանկանում և մանկության ընկերոջ խորհրդով տեղափոխվում Ռայրա ավագ դպրոց։ Այն գտնվում էր Իկիբակուրույում` Տոկիոյի ամենաուրախ ու ամենավտանգավոր թաղամասերից մեկում։ Այստեղ լինելով` Միկադոն ուղղակի խորասուզվում է ուրիշ աշխարհի մեջ, իսկ հին ընկեր Մասաոմին ավելի խորն է տանում նոր բնակավայրի փուլերով։ Շատ շուտով նորեկ Միկադոն հասկանում է, որ ապրելու համար պետք է կարողանալ շրջանցել մարդկանց, փողոցային ավազակախմբերը առաջվա պես արտասովոր չեն։ Իսկ երբ Միկադոն տեսնում է քաղաքային լեգենդին՝ անգլուխ հեծյալին, վերջնականապես հասկանում է, որ իզուր չի եկել։ Դրանից հետո գլխավոր հերոսը դառնում է մեծ քաղաքի, դպրոցական ընկերների հետ համարձակ արկածների ու կյանքի, փողոցային և համացանցային ավազակների, սև շուկայի գործարքուների, գերբնական արարածների մի մասը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելտի Ստուրլուսոն
Սերիալի գլխավոր հերոսուհին՝ նույն ինքը անգլուխ մոտոցիկլավարուհին, սև մոտոցիկլավարուհին։ Նրա կերպարը կելտերի դիցաբանությունից է։ Նա պարտավորված է այցելել այն մարդկանց, որոնք մահամերձ են։ Ճապոնիայում եղել է դեպքերից 20 տարի առաջ՝ իր կորած գլխի փնտրտուքներով։ Գլխի բացակայությունը Սելտին թաքցնում է դեղին սաղավարտի տակ և ճանապարհորդում սև մոտոցիկլով, որն իրականում անգլուխ ձի է։ Իր ընկեր Սինրոյի հետ անցկացրած երկար տարիներ ից հետո սկսում է երկմտել փնտրտուքները դադարեցնելու մասին։ Սամ Սինրան սիրում է նրան, բայց Սելտին միանգամից փոխադարձ չի պատասխանում նրան։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Սետտոն է։
Միկադո Րյուգամինե Երազկոտ հերոս, ով սկզբում ապրում էր Տոկիոյի արվարձանում, այնուհետև՝ Իկիբակուրույում։ Հակառակ իր ծնողներին՝ նա որոշում է հեռանալ և ընդունվել նոր դպրոց։ Դոլարներ ավազակախմբի հիմնադիրն է։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Տարո Տանակա է։
Մասաոմի Կիդա Իկիբակուրույի հին բնակիչ, Կիդոյի մանկության ընկերը։ Հենց նա է, որ խորհուրդ է տալիս Միկադոյին տեղափոխվել։ Սկզբում նա ներկայանում է որպես կենսուրախ, շատախոս տղա, այնուհետև բացահայտվում է, որ նա «Դեղին շալեր» ավազակախմբի հիմնադիրն ու նախկին առաջնորդն է հանդիսանում։ Իկուբակուրոյի 3 առաջնորդ խմբերի հետ բախումից հետո նա լքում է քաղաքը իր ընկերուհու՝ Սակի Միկաձիմայի հետ։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Բակյուրա է։
Անրի Սոնահարա Սիրային եռանկյունու ներկայացուցչուհի, որի մեջ ներգրավված էին Կիդան և Միկադոն՝ չնայած նրան, որ նա երկուսին էլ համարում է իր լավագույն ընկերները։ Հանգիստ և գրավիչ մի աղջիկ։ Նրա ծնողները մահացել են, երբ նա 5 տարեկան էր։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Սայկա է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 MyAnimeList — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 AniList — 2013.
- ↑ love polygon - Tag - Anime - AniDB
- ↑ contemporary fantasy - Tag - Anime - AniDB
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրարարա՜» հոդվածին։ |
|