Դյակովյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դյակովյան մշակույթ, Վոլգայի և Օկայի վերին ավազաններում, Վալդայան բարձրության սահմաններում բնակվող ուգրո-ֆիննական ցեղերի մշակույթ (մ․թ․ա․ առաջին հազարամյակի 2-րդ կես — մ․թ․ա. առաջին հազարամյակի առաջին կես)։ Դյակովյան մշակույթ է կոչվել Դյակովո գյուղի մոտ (Մոսկվայի մերձակայքում) գտնվող քաղաքատեղիի անունով։ Դյակովյան մշակույթին բնորոշ են եղել գետերի ափերին, դժվարամատչելի վայրերում կառուցված ուղղանկյուն (երբեմն՝ կլոր), կիսագետնափոր տներով բնակավայրերը, բրոնզե, երկաթե և ոսկրե զենքերը, աշխատանքի գործիքներն ու նախշազարդ խեցեղենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 423