Դմիտրի Նազարյան
Appearance
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դմիտրի Նազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2014 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | բանասեր |
Դիմիտրի Հովակիմի Նազարյան (հունվարի 1, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2014), հայ բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1936 թվականի հունվարի 1-ին Երևանում[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1961 թվականին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։
- 1970 թվականից շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսական թեման եղել է «Ջորջ Բայրոնի գրական-քննադատական հայացքները»)։
- 1976 թվականին շնորհվել է դոցենտի կոչում։
- 1997 թվականի հոկտեմբերին «Գալիք» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի կոչում։
- 2005 թվականի մարտից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հրամանով զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն[1] :
Երևանի պետական համալսարանում գործող բանասիրությունից գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության մասնագիտական խորհրդի, ինչպես նաև «Հայագիտական հանդեսի» խմբագրական խորհրդի անդամ էր։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակել է «19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արտասահմանյան գրականության պատմությունից» գիրքը։