Դմիտրի Նազարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Նազարենկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1987(1987-09-14)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Դմիտրի Նիկոլաևիչ Նազարենկո (ուկրաիներեն՝ Дмитро Миколайович Назаренко; սեպտեմբերի 14, 1987(1987-09-14)[1], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վորսկլայի» կազմում, սակայն չի կարողացել հաստատվել հիմնական կազմում։ «Վորսկլա-2»-ի կազմում երկրորդ լիգայում նորամուտը նշել է 2004 թվականի օգոստոսի 28-ին Դոնեցկի «Օլիմպիկի» դեմ խաղում։ 2005 թվականին տեղափոխվել է «Մետալուրգ», որի կազմում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման[2]։ Նույն ակումբի կազմում 2007 թվականի մարտի 11-ին իր նորամուտը նշել է Բարձրագույն խմբում՝ «Խարկովի» դեմ խաղում։ 2008 թվականին վարձակալությամբ է տրվել Ալչևսկի «Ստալ»-ին, որի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է 2008 թվականի հուլիսի 20-ին՝ Բուրշտինի «Էներգետիկ»-ի դեմ խաղում։ 2009 թվականին վարձավճարով տեղափոխվել է Հայկական «Բանանց», սակայն նույն թվականին կրկին վերադարձել է «Ստալ»։

2011 թվականին առաջնության ընդմիջման ժամանակ տեղափոխվել է «Ալեքսանդրիա», որի հետ դուրս է եկել Բարձրագույն խումբ։ 2011-2012 մրցաշրջանում «Ալեքսանդրիան» զբաղեցրել է վերջին 16-րդ հորիզոնականը և դուրս եկել առաջին լիգա։ Բարձրագույն խմբում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման, քանի որ առաջնության աշնանային հատվածի վերջում վնասվածք է ստացել, որից վերականգնվել է 2 ամիս[3]։ Հաջորդ՝ 2012-2013 մրցաշրջանում նա թիմի հետ դարձել Է Ուկրաինայի առաջին լիգայի բրոնզե մեդալակիր, ակումբը զիջել է միայն ալչևյան «Ստալին» և «Սևաստոպոլին»։

2013 թվականին տեղափոխվել է «Պոլտավա», սակայն խաղալով միայն մեկ հանդիպում՝ վերադարձել է «Ստալ», որը շուտով դադարեցրել է ելույթները Ուկրաինայի առաջնությունում։ 2015 թվականին պայմանագիր է կնքել Յուրմալայի «Սպարտակ» թիմի հետ[4]։

2016 թվականի հունվարի 4-ին հայտնի է դարձել Դմիտրիի՝ Ուժգորոդի «Գովերլա» տեղափոխության մասին․ պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2015-2016 մրցաշրջանի ավարտը[5]։

2016 թվականի ամռանը պայմանագիր է կնքել պերվոլիգովյան «Նիկոլաևի» հետ, որի կազմում 2016-2017 մրցաշրջանում խաղացել Է Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին հանդես է եկել Ուկրաինայի՝ մինչև 19 տարեկանների հավաքականում և մասնակցել է 18 հանդիպման։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի առաջին լիգայի հաղթող․ 2010-2011
  • Ուկրաինայի առաջին լիգայի բրոնզե մեդալակիր (2)․ 2010-2011, 2012-2013
  • Դուրս է եկել Ուկրաինայի Գավաթի Խաղարկության կիսաեզրափակիչ․ 2016-2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Дмитрий Назаренко». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  3. «Д.Назаренко: "Еще два месяца не смогу помочь команде"». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  4. «Трое украинских футболистов перешли в латвийский «Спартак»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  5. Юрий Самоткан (2016 թ․ հունվարի 4). «Дмитрий Назаренко — первый зимний трансфер «Говерлы»» (ռուսերեն). FootBoom.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  6. «С хет-триком Ярмоленко киевское "Динамо" выходит в финал Кубка Украины» (ռուսերեն). Николаевские Новости. 2017 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Նազարենկո» հոդվածին։