Դմիտրի Կարմիշին
Դմիտրի Կարմիշին | |
---|---|
ռուս.՝ Дмитрий Кармишин | |
նոյեմբերի 4, 1926 - նոյեմբերի 7, 1956 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Շարանսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հունգարիա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Ծառայության տարիներ | 1943-1956 |
Կոչում | գվարդիայի կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Դմիտրի Դմիտրիևիչ Կարմիշին (ռուս.՝ Дмитрий Дмитриевич Кармишин, 4 նոյեմբերի, 1926, Զալեսովկա, Շարանսկի շրջան, Բաշկիրիա – 7 նոյեմբերի, 1956, Չեպել կղզու մոտ, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն), Խորհրդային բանակի հարավային խմբավորման 880-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի ղեկապետ, գվարդիայի կապիտան, Սովետական Միության Հերոս[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրի Կարմիշինը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 4-ին Բաշկիրիայի Շարանսկի շրջանի Զալեսովկա գյուղում, ռուս գյուղացու ընտանիքում։ Դաստիարակվել է եղբոր մոտ՝ Շարանսկի շրջանի Պրեոբրաժենկա գյուղում։ Ավարտել է իններորդ դասարանը և Ուֆայի երկաթուղային տեխնիկումի առաջին կուրսը։ Որպես տրակտորիստ աշխատել է շրջանային մեքենատրակտորային կայանում։ 1943 թվական թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1948 թվականին ավարտել է Օրենբուրգի ղեկապետների ռազմական ավիացիոն ուսումնարանը և նշանակվել է կործանիչ ավիացիայի օղակի ղեկապետ։
1955 թվականից Դմիտրի Կարմիշինն անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։
1952 թվականին Դմիտրի Կարմիշինն ուղարկվել է Խորհրդային բանակի հարավային խմբավորման ռմբակոծիչ ավիացիոն գունդ (Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն)։ 1956 թվականի աշնանը, որպես 880-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի ղեկապետ գվարդիայի կապիտան, մասնակցել է Հունգարիայում կոմունիստական վարչակարգի դեմ ծավալված պայքարի ճնշմանը՝ հունգարական բանակին օգնելով «ճնշել հակահեղափոխական խռովությունը»[3]։
1956 թվականի նոյեմբերի 7-ին Դմիտրի Կարմիշինը Իլ-28 ռմբակոծիչի անձնակազմում (հրամանատար՝ գվարդիայի կապիտան Ալեքսանդր Բոբրովսկի, ռադիստ՝ գվարդիայի ավագ լեյտենանտ՝ Վլադիմիր Յարցև) կատարել է ռազմական հրամանը՝ լուսանկարել ռազմական գործարանները։ Հաջողությամբ կատարելով առաջադրանքը և անհրաժեշտ նյութերը փոխանցելով շտաբին՝ խորհրդային ինքնաթիռը օդանավակայան վերադառնալիս Չեպել կղզու մոտ ենթարկվել է զենիթային գնդակոծման և ընկել։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Սովետական գվարդիական սպաների մարմինները տեղափոխվել են Խորհրդային Միություն և թաղվել Ուկրաինայի Լվով քաղաքի Լիչակովի գերեզմանատանը։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար գվարդիայի կապիտան Դմիտրի Կարմիշինին հետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետական Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ (ԽՍՀՄ)
- Լենինի շքանշան
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրի Կարմիշինի անունով է կոչվել մանկատուն Շարան գյուղում։ Սովետական Միության հերոս Դմիտրի Կարմիշինի փաստաթղթերն ու անձնական իրերը պահվում են Տույմազի քաղաքի (Բաշկիրիա) № 8 դպրոցի Հերոսի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кармишин Дмитрий Дмитриевич». bash-rmbs.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 29 հոկտեմբերի, 2016-ին. (ռուս.)
- ↑ «Դմիտրի, Կարմիշին (Башҡорт энциклопедияһы)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 29 հոկտեմբերի, 2016-ին.
- ↑ 3,0 3,1 «Դմիտրի Կարմիշինը «Երկրի հերոսները» կայքում». warheroes.ru. Վերցված է 29 հոկտեմբերի, 2016-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Несокрушимые. — Уфа, 1985.
- Славные сыны Башкирии. — Уфа.
- Башкирская энциклопедия. Гл. ред. М. А. Ильгамов т. 2. В-Ж. — Уфа: Башкирская энциклопедия, 2006. — 624 с. — ISBN 5-88185-062-9.
|
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Նոյեմբերի 7 մահեր
- 1956 մահեր
- Հունգարիայում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ