Դմիտրի Զախարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դմիտրի Զախարով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1971(1971-01-29)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Revda, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տեմպ (Ռևդա)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ուրալմաշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ուրալմաշ 9 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՄՑՕՊ-Մետալուրգ 0 (0)
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալուրգ (Ռևդա) ԿՖԿ
1992 Ռուսաստան Գորնյակ (Կուշվա) ԿՖԿ
1992-1993 Ռուսաստան Գորնյակ (Կաչկանար) 50 (19)
1994-1995 Ռուսաստան Ուրալեց-ՆՏ 57 (13)
1996 Ռուսաստան Գորնյակ (Կաչկանար) 11 (9)
1996 Ռուսաստան Ուրալմաշ 10 (0)
1996  Ռուսաստան Ուրալմաշ-2 1 (0)
1997 Ռուսաստան Իրտիշ (Տոբոլսկ) 23 (7)
1998 Ռուսաստան Գորնյակ (Կաչկանար) սիր.
1999-2004 Ռուսաստան Ուրալեց-ՆՏ 107 (15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Բորիսովիչ Զախարով (ռուս.՝ Дмитрий Борисович Захаров, հունվարի 29, 1971(1971-01-29)[1], Revda, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, մինի ֆուտբոլի խաղացող, հարձակվող, կիսապաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տեմպ» (Ռևդա) սպորտային ակումբի[2] (մարզիչը եղել է Վալերի Սոկոլովը) և «Ուրալմաշ» ֆուտբոլային դպրոցի սան է: 1989 թվականին կատարել է իր նորամուտը «Ուրալմաշի» չափահասների թիմում երկրորդ լիգայում, մասնակցել է ինը խաղի: Ապա երկուսուկես մրցաշրջան հանդես է եկել սիրողական մակարդակում: 1992 թվականի մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Գորնյակ» (Կաչկանար) ակումբ, ապա խաղացել է «Ուրալ-ՆՏ» և նորից «Գորնյակ» ակումբում:

1996 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուրալմաշ» ակումբ[3], որը պայքարում էր Ռուսաստանի բարձրագույն լիգայում իր տեղը պահելու համար: Բարձրագույն լիգայում իր նորամուտը նշել է 1996 թվականի օգոստոսի 7-ին՝ Տոլյատիի «Լադա» ակումբի դեմ խաղում՝ հանդիպման 73-րդ րոպեին փոխարինելով Օլեգ Կոկարևին[4]: Մինչև մրցաշրջանի ավարտը մասնակցել է բարձրագույն լիգայի 10 խաղերի, որոնցից բոլորում դուրս է եկել փոխարինման երկրորդ խաղակեսերում և չի կարողացել օգնել ակումբին փրկվել բարձրագույն լիգայից դուրս մնալուց:

1997 թվականին խաղացել է Տոբոլսկի «Իրտիշ» ակումբում, որից հետո մեկ մրցաշրջանով վերադարձել է Կաչկանարի «Գորնյակ» ակումբ, իսկ 1999 թվականից մինչ կարիերային ավարտը մի քանի մրցաշրջան հանդես է եկել «Ուրալեց-ՆՏ» ակումբում:

Մեծ ֆուտբոլից բացի հանդես է եկել մինի ֆուտբոլում՝ խաղալով Եկատերինբուրգի ՈՒՊԻ, ՎԻԶ և «Ալֆա» ակումբներում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ որդին՝ Արտյոմը, հոկեյիստ է, հանդես է եկել «Չեբոքսարի» հոկեյի ակումբում[5]: Կրտսեր որդին զբաղվում է ֆուտբոլով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]