Դմիտրի Գապանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Գապանովիչ
հոկտեմբերի 26, 1896(1896-10-26) - նոյեմբերի 29, 1952(1952-11-29) (56 տարեկանում)
ԾննդավայրTanyezhytsy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎեդենսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ

Դմիտրի Գապանովիչ (ռուս.՝ Дмитрий Афанасьевич Гапанович, հոկտեմբերի 26, 1896(1896-10-26), Tanyezhytsy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1952(1952-11-29), Մոսկվա, ԽՍՀՄ), Ռազմական խորհրդի անդամ և Մոսկովյան ռազմական օկրուգի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ[1] (1944 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գապանովիչը ծնվել է 1896 թվականին գյուղացու ընտանիքում: Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, շարքային: 1918 թվականից հանդես է եկել Կարմիր բանակի կազմում, 1919 թվականից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի: Քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է Արևմտյան ռազմաճակատում մղվող մարտերին: 1929 թվականին ավարտել է Վ. Ի. Լենինի անվան Ռազմա-քաղաքական ակադեմիային կից ավագ քաղաքական կազմի դասընթացները, 1941 թվականին` Կարմիր բանակի քաղաքական կառավարման բարձրագույն քաղաքական կազմի դասընթացները: 1929-1939 թվականներին զորքերում կատարել է կուսակցական-քաղաքական աշխատանք: 1939 թվականի փետրվարից մինչև 1941 թվականի հունվարը եղել է Անդրբայկալյան ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ: Հայրենական պատերազմի ընթացքում 1941 թվականի հունիսից եղել է Կենտրոնական ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ: Մասնակցել է Սմոլենսկի մարտերին և 1941 թվականի սեպտեմբերից նշանակվել Կիևյան Հատուկ ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ, 1941 թվականի նոյեմբերից` Ուրալյան ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ: 1942 թվականի դեկտեմբերից մինչև 1947 թվականի մայիսը` Մոսկովյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, Ռազմական խորհրդի անդամ: Միաժամանակ, մինչև 1943 թվականի հոկտեմբերը կատարել է Մոսկովյան պաշտպանական գոտու Ռազմական խորհրդի անդամի պարտականությունները: Հետպատերազմյան տարիներին Խորհրդային բանակում կատարել է կուսակցական աշխատանք, եղել է ցամաքային զորքերի ռազմական և ֆիզիկական պատրաստականության Գլխավոր վարչության պետ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գապանովիչը մահացել է 1952 թվականին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը[2]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գապանովիչի դստեր` Վերա Դմիտրիևնայի հետ ամուսնացել է Օ. Վ. Պենկովսկին, թոռնուհին Մարիա Օլեգովնան է[3]:

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարքային
  • Դիվիզիոնի կոմիսար[4]
  • Կորպուսի կոմիսար (1940 թվականի հունիսի 19-ից)[5][6]
  • Գեներալ-մայոր (1942 թվականի դեկտեմբերի 6-ից)[5]
  • Գեներալ-լեյտենանտ (1944 թվականի նոյեմբերի 2-ից).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի (եռակի) շքանշաններով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андреев Н. А. Трагические судьбы. Олма-Пресс, 2001. ISBN 5-224-01944-3.
  • Залесский, Константин Александрович Великая Отечественная война. Большая биографическая энциклопедия. — М.: ACT, 2013. — 832 с. — Тираж 3000 экз. — ISBN 978-5-17-078426-4.[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]