Jump to content

Դմիտրի Արսենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Արսենին
Ծնվել էմարտի 16, 1926(1926-03-16)
ԾննդավայրԴմիտրիևա Սլոբոդա (գյուղ, Մուրոմ քաղաքային օկրուգ), Q104176142?, Մուրոմսկի շրջան
Վախճանվել էդեկտեմբերի 10, 2001(2001-12-10) (75 տարեկան)
Մահվան վայրՆիժնի Նովգորոդ, Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ

Դմիտրի Դմիտրիևիչ Արսենին (ռուս.՝ Дмитрий Дмитриевич Арсенин, մարտի 16, 1926(1926-03-16), Դմիտրիևա Սլոբոդա (գյուղ, Մուրոմ քաղաքային օկրուգ), Q104176142?, Մուրոմսկի շրջան - դեկտեմբերի 10, 2001(2001-12-10), Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան), խորրդային ռուս նկարիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1982)։

Կենսարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի մարտի 16-ին Վլադիմիրի մարզի Մուրոմսկի շրջանի Դմիտրիևսկայա Սլոբոդա գյուղում։ Մայրը՝ Մարիա Վասիլևնան, եղել է մենակատար, ունեցել է շատ գեղեցիկ ձայն, սովորել է Սոբինովի մոտ, հայրը՝ Դմիտրի Սեմյոնովիչ Արսենինը, եղել է Ռյազանի գյուղացիներից, ռազմական բժիշկ։ 1930-ական թվականներին նրան ուղարկել են աշխատանքի որպես գլխավոր սանիտարական բժիշկ Գորկու ավտոմոբիլային գործարանի կառուցման համար, և ընտանիքը հաստատվել է այնտեղ։

1942 թվականին Դմիտրին տասնհինգ տարեկան հասակում կոմերիտմիության կողմից ուղարկվել է նավատորմ՝ Սոլովեցկի յունգերի դպրոց։ Դասընթացն ավարտելուց հետո սկսել է ծառայել որպես էլեկտրիկ Հյուսիսային նավատորմի «Громкий» ականակրի վրա։ Այստեղ նա նաև բարեկամություն է հաստատել հայտնի գրող Վալենտին Պիկուլի հետ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 1943 թվականից։ Ծառայել է Հյուսիսային նավատորմում մինչև 1950 թվականը[1]։

Զորացրվելուց հետո վերադարձել է Գորկի և ընդունվել Գորկու գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գրաֆիկական ֆակուլտետ[2]։ Ավարտելուց հետո նա դարձավ պրոֆեսիոնալ նկարիչ։

Մանկավարժական գործունեություն է ծավալել Գորկու գեղարվեստի ուսումնարանում։ Ակտիվորեն զբաղվել է գրաֆիկայով, գեղանկարչությամբ և մոնումենտալ աշխատանքներով, մասնակցել տարբեր մակարդակների բազմաթիվ ցուցահանդեսների։ Անցկացրել է նաև աշխատանքների ինքնուրույն ցուցահանդեսներ։ 1965 թվականին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 1982 թվականին արժանացել Է «ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ» պատվավոր կոչման[3]։

1991 թվականին դարձել է Նիժնի Նովգորոդի Ա. Պուշկինի անվան «Իզորաֆ» արվեստի և արհեստների մասնավոր դպրոցի հիմնադիր։ Այստեղ հիմնականում սովորում էին հաշմանդամ և որբ երեխաներ։ Աշխատել է այս դպրոցում որպես ուսուցիչ և տնօրեն[4]։ 1996 թվականին «Ռուսաստանի երեխաներ» հիմնադրամի կողմից ներկայացվել է «Գթասրտության շքանշան» մրցանակի։ Այս ուսումնական հաստատության վերապատրաստման ծրագրում եղել է հին ռուսական նկարչություն, կերամիկա, գրաֆիկա։

Իր ստեղծագործություններում նա անդրադարձել է Ա.Ս. Պուշկինի ստեղծագործությանը։ Այս ստեղծագործության հիմքը գրաֆիկական թերթերի շարքն է, որը նվիրված է բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը։ Արսենինը մոնումենտալ նկարներ է կատարել Նիժնի Նովգորոդի օպերային թատրոնում և «Օրլյոնոկ» կինոթատրոնում, խճանկարային վահանակ (Սմալտա) «Օկա» ռեստորանի ինտերիերում։

Ապրել է Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Մահացել է 2001 թվականի դեկտեմբերի 10-ին։ Թաղված է Կարմիր գերեզմանատանը[5]։

Պարևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • «Խորհրդային Արկտիկայի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Այլ մեդալներ
  • ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Арсенин Дмитрий Дмитриевич | Централизованная библиотечная система Автозаводского района г. Нижнего Новгорода». lib-avt.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «LeningradArt - Художники». leningradart.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Арсенин Дмитрий Дмитриевич – Интерактивный музей "Летопись Великой Отечественной 2.0"». letopisofwar.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  4. [http://www.nosh.unn.ru/artists/arsenin.html «���������»]. www.nosh.unn.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  5. «Арсенин Дмитрий Дмитриевич». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]