Դիվերգենտ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվերգենտ (այլ կիրառումներ)
Դիվերգենտ
Divergent
Divergent (book) by Veronica Roth US Hardcover 2011.jpg
ՀեղինակՎերոնիկա Ռոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհակաուտոպիական վեպ, երիտասարդական վիպակ և գիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Կերպար(ներ)Բեատրիս Փրիոր
Նկարագրում էՉիկագո[1]
Էջեր463
ՇարքԴիվերգենտ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչHarperCollins
Հրատարակման տարեթիվապրիլի 25, 2011
ԳՄՍՀ0-06-202402-7
OCLC779698286 և 670476176

Դիվերգենտ (անգլ.՝ Divergent), ամերիկյան հակաուտոպիական եռագրության առաջին գիրքն է՝ գրված Վերոնիկա Ռոթի կողմից, որը տպագրվել է 2011 թ.-ի ապրիլի 15-ին։ Գրքին հաջորդում է «Ինսուրգենտը» և «Էլիգենտը»։

2014 թվականին էկրաններին է բարձրացել Դիվերգենտ ֆիլմը, որի մեջ նկարահանվեցին Շեյլին Վուդլին, Քեյթ Ուինսլեթը և Թեո Ջեյմսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլիսի Աշտարակը։ Այս աշտարակը Ռոթը նկարագրել է իր հակաուտոպիական վեպի մեջ։

«Դիվերգենտ» վեպի գործողությունները կատարվում են ֆուտուրիստական Չիկագոյում, որտեղ հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման(Խորահմտություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն), որոնցից յուրաքանչյուրը իր մեջ ամփոփում է մարդկային ինչ-որ որակ։ Դեռահասները պետք է որոշեին, արդյոք նրանք ցանկանում են մնալ իրենց խմբավորման մեջ, թե տեղափոխվել այլ խմբավորում, որտեղ պետք է անցկացնեին իրենց ամբողջ կյանքը։ Վերջիններս պետք է անցնեն հոգեբանական թեստ, որն էլ որոշում է, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում։ Ֆիլմի հերոսուհին՝ Բեատրիս Փրիորը, ով ապրում է Ինքնազոհություն խմբավորման մեջ, թեստի անցկացման ժամանակ պարզվեց, որ նա ոչ մի խմբավորման չի պատկանում, այսինքն՝ Դիվերգենտ է։ Եթե ինչ-որ մեկը իմանա դրա մասին ապա նրա կյանքին վտանգ կսպառնա։ Ի վերջո խմբավորումների ընտրության ժամանակ նա ընտրում է «Անվախների» խմբավորումը։

Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները կատարվում են ապագա Չիկագոյում։ Հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման՝ Խորահմտություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն։

Խմբավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անկեղծություն (անգլ.՝ Candor) — Այս խմբավորման մեջ ամփոփված է մարդու երկերեսությունը, խաբելուն ձգտելը և մարդու անարդար լինելը։ Այդ պատճառով էլ նրանց նշանը կշեռքն է։ Նրանք դեմ են ստին և միշտ ճիշտ են խոսում։ Խմբավորման գույներն են՝ սևը և սպիտակը։ Ընկերասիրության մրցակիցն են, որովհետև մտածում են, որ նրանք երկերեսանի են։ Նրանք լիդեր չունեն, ներկայացուցիչը Ջեք Քենգ է։
  • Խորահմտություն (անգլ.՝ Erudite) — Աչքի են ընկնում իրենց խելամտությամբ, իմաստությամբ, խելացիությամբ։ Ստեղծողները նրանք էին, ովքեր համարում էին, որ պատերազմը հիմարություն է, որն անցյալում է տեղի ունեցել և հենց դա էլ պատճառ հանդիսացավ խմբավորումների առաջացմանը։ Մարդկանց մեծամասնությունը ակնոցներ է դնում, դրանով շեշտելով իրենց խելամտությունը։ Յուրաքանչյուրը պետք է իր հագուստի մեջ կապույտ երանգ ունենա։ Առաջնորդը՝ Ջինին Մեթյուսն է։
  • Ընկերասիրություն (անգլ.՝ Amity) — Խմբավորումը նվիրված է խաղաղասիրությանը, բարությանը։ Ընկերությունը դեմ էր պատերազմին և կռվին, քանի որ համարում էր, որ դրանք մարդկային էության վատ կողմերից է։ Այս խմբավորմանը պատկանող մարդիկ հագնում են կարմիր և դեղին հագուստներ։ Նրանց առաջնորդն է Ջոանա Ռեյեսը։
  • Անվախություն (անգլ.՝ Dauntless) — Այս խմբավորումը նվիրված է խիզախությանը։ Հիմնական խնդիրներից մեկը վախը հաղթահարելն է։ Այն ստեղծողները դատապարտում են թուլամորթներին և բոլորին կոչ անում անվախ ու քաջ դառնալ։ Ընտրության Արարողության ժամանակ Թրիսը միանում է նրանց։ Անվախները ուրիշներից տարբերվում են իրենց սև հագուստներով, դաջվածքներով և պիրսինգներով։ Ունեն հինգ առաջնորդ, որոնց թվում են նաև Մաքսը և Էրիկը։
  • Ինքնազոհություն (անգլ.՝ Abnegation) — Խմբավորումը նվիրված է ինքնազոհությանը։ Խմբավորման մարդիկ ալտրուիզմի գաղափարախոսությանն են հետևում։ Նրանց հագուստը ամբողջությամբ մոխրագույն է և հասարակ։ Նրանց մոտ արգելված է հայելուն երկար նայել, քանի որ դա փառասիրության նշան է։ Կանայք սովորաբար մազերը հավաքում են, իսկ տղամարդիկ՝ կարճ կտրում։ Խմբավորման մրցակիցը Խորահմտությունն է։ Պաշտոնական առաջնորդ չունեն, որոշումները իրականացվում են խորհրդի միջոցով։ Նրանց ներկայացուցիչը Մարկուսն է։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեաթրիս «Թրիս» Փրիոր - Վեպի գլխավոր հերոսուհին։ Եղել է Ինքնազոհության անդամ, Ընտրության արարողության ժամանակ գնացել է Անվախություն։ Դիվերգենտ։
  • Թոբիաս «Ֆոր» Իթն - Վեպի գլխավոր հերոսը։ Եղել է Ինքնազոհության անդամ, Ընտրության արարողության ժամանակ գնացել է Անվախություն։ Անվախության մարզիչներից մեկն է։ Սիրում է Թրիսին և Անվախության շոկոլադե տորթը: Դիվերգենտ
  • Ջանին Մեթյուս - Խորահմտության լիդերն է։ Վեպի գլխավոր անտագոնիստ:
  • Քրիսթինա - Թրիսի լավագույն ընկերուհին։ Նախկինում եղել է Անկեղծության անդամներից մեկը։
  • Ալ (Ալբերտ) - Թրիսի ընկերը։ Նախկինում եղել է Անկեղծության անդամներից մեկը։ Ինքնասպանություն է գործել։
  • Ուիլլ - Թրիսի ընկերը։ Նախկինում եղել է Խորահմտության անդամներից մեկը։ Մահանում է Թրիսի կրակոցից։
  • Փիթեր Հեյես - Թրիսի թշնամին։ Անվախության անդամներից մեկը։ Նախկինում եղել է Անկեղծությունից։
  • Մոլլի - Թրիսի հակառակորդը։ Նախկինում եղել է Անկեղծությունից։ Դուրս է մնացել Անվախության երրորդ աստիճանից։
  • Դրյու - Թրիսի թշնամին։ Անվախության անդամներից մեկը։ Դուրս է մնացել Անվախության երրորդ աստիճանից։
  • Քալեբ Փրիոր - Թրիսի եղբայրը։ Նախկին ալտրուիստ։ Այժմ պատկանում է Խորահմտության խմբավորմանը։
  • Նատալի Փրիոր - Թրիսի մայրը։ Աղջկա նման Դիվերգենտ է։ Նախկինում եղել է Անվախությունից, Ընտրության Արարողության ժամանակ գնացել է Ինքնազոհություն։ Զոհվում է վեպի վերջում՝ փորձելով փրկել դստեր կյանքը։
  • Էնդրյու Փրիոր - Թրիսի հայրը։ Ինքնազոհության խորհրդի անդամներից մեկը։ Զոհվում է վեպի վերջում՝ փորձելով փրկել դստեր կյանքը։
  • Մարկուս Իթն - Թոբիասի հայրը։ Ինքնազոհության լիդերը։
  • Էրիկ - Վեպի գլխավոր անտանգոնիստներից է: Անվախության լիդերներից մեկը։ Եղել է Թոբիասի "Նախաձեռնության" անդամներից:

Նախկինում եղել է Խորահմտության անդամ:

  • Թորի Վու - Անվախության անդամներից մեկը։ Հենց նա է անցկացրել Թրիսի քննությունը։ Նախկինում եղել է Խորահմտության անդամներից մեկը: Դիվերգենտ լինելու պատճառով նրա եղբորը՝ Ջորջին սպանել են:
  • Մաքս - Անվախության լիդերներից մեկը։
  • Յուրայ Փեդրադ - Թրիսի նոր ըկներներից մեկն է։ Անվախության անդամ է։ Երրորդ աստիճանի ավարտին նա Թրիսից հետո երկրորդ տեղում էր։Սիրում է Անվախության շոկոլադե տորթը։ Դիվերգենտ։
  • Իզեքիել "Զիք" Փեդրադ - Յուրայի մեծ եղբայրն է։ Թոբիասի լավագույն ընկերը։ Անվախության անդամներից է։
  • Լին - Յուրայի լավագույն ընկերներից է։ Ընկերանում է նաև Թրիսի հետ, չնայած սկզբում նրանք միմյանց չէին հավանում։ Նկարագրված է շատ կարճ մազերով։Անվախության անդամ է։
  • Մարլին - Լինի և Յուրայի լավագույն ընկերուհին է։ Անվախության անդամ է։ Նաև Թրիսի ընկերներից մեկը։
  • Ֆիլմի էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

    Summit Entertainment գնել է ֆիլմը նկարահանելու բոլոր իրավունքները։ Ֆիլմի ռեժիսորը Նիլ Բարգերն է։ Ֆիլմում, որպես գլխավոր դերակատարներ հանդես են գալիս Շեյլին Վուդլին՝ Թրիսի դերում, Թեո Ջեյմսը՝ Ֆորի դերում, Քեյթ Ուինսլեթը՝ Ջանին Մեթյուսի դերում և Անսել Էլգորթը Քալեբի դերում։[2]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2014 թ.-ի մարտի 12-ին։ Ֆիլմի նույն անձնակազմը հանդես է գալու նաև ապագայում նկարահանվող երեք մասերում[3]։

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. http://www.harpercollins.com/books/9780062024022
    2. Siegel Tatiana, Kit Borys (մարտի 15, 2013)։ «'Downton Abbey's' Theo James Nabs Male Lead in Summit's 'Divergent'»։ The Hollywood Reporter։ Վերցված է հունիսի 28, 2013 
    3. Kit Borys, Siegel Tatiana (մարտի 11, 2013)։ «Maggie Q, Zoe Kravitz and Ansel Elgort Join 'Divergent' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է մարտի 11, 2013