Դինոզավրերի արշավը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինոզավրերի արշավը
անգլ.՝ March of the Dinosaurs
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրվավերագրական ֆիլմ
Թեմադինոզավրեր
ՌեժիսորMatthew Thompson?
ՀնչյունավորումՍթիվեն Ֆրայ
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
Տևողություն85 րոպե
Թվական2011 և ապրիլի 13, 2012[1]

Դինոզավրերի արշավը (անգլ.՝ March of the Dinosaurs), 2011 թվականին նկարահանված անգլիական լիամետրաժ մուլտֆիլմ։ Սյուժեով նման է «Զբոսանքներ դինոզավրերի հետ» հեռուստասերիալին, և ըստ էության, վերջինիս սփին-օֆֆն է։ Բրիտանիայում պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 23-ին[2], DVD ձևաչափով թողարկվել է 2011 թվականի մայիսի 27-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում մոտ 70 միլիոն տարի առաջ` կավճի ժամանակաշրջանում, Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Դրա հիմնական հերոսները երկու երիտասարդ դինոզավրեր են. Սպի մականունով էդմոնտոզավրը և տրոոդոն Պետչը։ Մինչև հիմա նրանց կյանքը հիմնականում անհոգ էր անցնում։ Սպին իր հարազատների հետ միասին ուտում էր խոտի բարակ կտորներ, իսկ Պետչը որսում էր փոքր կենդանիներ։ Եվ ահա բևեռային ամառն ավարտվում է, և երկու երիտասարդների կյանքը կտրուկ փոխվում է։ Էդմոնտոզավրերը երկար ճանապարհորդության են մեկնում հարավային հողեր՝ այնտեղ անցկացնելու ձմեռային ամիսները։ Սպին մեկնում է նրանց հետ։ Ընդհակառակը, Պետչը և նրա հարազատները մնում են հյուսիսային հողերում, որտեղ նրանք պետք է հաղթահարեն երկար բևեռային գիշերը։

Ճանապարհին Սպին հետ է մնում իր ընտանիքից։ Այժմ նա ստիպված է լինում հոգ տանել իր մասին և որոնել դեպի հարավ ճանապարհը։ Բացի այդ, նրան է հետապնդում չար գորգոզավրը։

Ֆիլմում ցուցադրված դինոզավրերեի և այլ կնեդանիների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդմոնտոզավրեր
  • Տրորոդներ
  • Էդմոնտոններ
  • Կետցալկոատլներ
  • Խասմոզավրեր
  • Պաղիրինոզավրեր
  • Ալբերտոզավրեր
  • Գորգոզավրեր
  • Պրոգնատոդոններ
  • Դիդելֆոդոններ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմում ցուցադրված իրադարձությունները հիմնված են Կանադայի հյուսիս-արևմուտքում անցկացված հնէաբանական ուսումնասիրությունների տվյալների վրա։
  • Մուլտֆիլմը թողարկվել է «Impossible Pictures» ստուդիայի կողմից, որը երկար ժամանակ մասնագիտացել է դինոզավրերի և նախապատմական այլ կենդանիների մասին ֆիլմերի վրա (այնտեղ նկարահանվել են «Արշավներ դինոզավրերի հետ միասին», «Ճշմարտություն մարդասպան դինոզավրերի մասին», «Նախապատմական այգի» և այլ վավերագրական շարքեր, ինչպես նաև` «Յուրյան ժամանակաշրջանի հարթակ» ֆանտաստիկ հեռուստասերիալը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «The dinosaurs are coming». Wide-Eyed Entertainment. 2011 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]