Jump to content

Դիմիտրի Սոլունսկու հուշարձան (Կամիշին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրի Սոլունսկու հուշարձան
Դիմիտրի Սոլունսկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումնոյեմբերի 8, 2013
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿամիշին
Ներկա վիճակՄԺՕ № 3441009000

Դիմիտրի Սոլունսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Дмитрию Солунскому), մեծ նահատակ Դիմիտրի Սոլունսկուն նվիրված հուշարձան Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում, որը ստեղծել է Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սերգեյ Շչերբակովը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18-րդ դարի վերջ Կամիշին քաղաքը կոչվել է Դմիտրիևսկ`ի պատիվ մեծ նահատակ սուրբ Դիմիտրի Սոլունսկու։ Սուրբ Դիմիտրի Սոլունսկին համարվում է Կամիշին քաղաքի երկնային հովանավորը։ Ամեն տարի նոյեմբերի 8-ին նշվում է որպես Սրբի հիշատակի օր։ Լեգենդի համաձայն, Դիմիտրի Սոլունսկին թաթարներից փրկել է Դմիտրիևսկը, կուրացրել է նրանց մարտիկներին և հրամայել նրանց քաղաքին ձեռք չտալ։ 2007 թվականին քաղաքում նախատեսվել է կառուցել սրբի հուշարձան, սակայն հուշարձանի տեղի վերաբերյալ անհամաձայնությունները թույլ չեն տվել նախագիծն ավարտել։

2013 թվականի նոյեմբերի 8-ին Կամիշինի Կոմսոմոլսկայա հրապարակում տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողությունը։ Հուշարձանի հեղինակն է եղել վոլգոգրադցի քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սերգեյ Ալեքսանդրովիչ Շչերբակովը։ Հուշարձանի ուրվագիծը քննարկվել է ԶԼՄ-ներում, համաձայնեցվել է Վոլգոգրադի քաղաքապետ Վլադիկ Գերմանի հետ։ Հուշարձանի կառուցման միջոցները՝ շուրջ 11 միլիոն ռուբլի, տրամադրվել են դաշնային նախագծի շրջանակներում։ Բացման արարողությունից հետո տեղացի կազակները կազմակերպել են մեծ կրոնական երթ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի ընդհանուր բարձրությունը գերազանցում է 17 մետրը։ Դիմիտրի Սոլունսկու ֆիգուրը 4 մետր է՝ տեղադրված 13 մետր բարձրությամբ սյունե պատվանդանի վրա։ Սուրբը պատկերված է ռազմիկի տեսքով մի ձեռքին սուր, մյուսին՝ խաչ։ Հուշարձանի հիմքի վրա կա մակագրություն. «Սուրբ նահատակ Դիմիտրի Սոլունսկին քաղաքի երկնային հովանավորն է»։ Հուշարձանը տեղադրվել է Կոմսոմոլսկայա հրապարակում, քաղաքի կենտրոնի վերակառուցման նախագծի հիման վրա։ Հուշարձանի կառուցման համար նախատեսված միջոցները կազմել են շուրջ 11 միլիոն ռուբլի, որը հատկացվել է դաշնային նախագծի շրջանակներում։

Նախագծի մշակման և հուշարձանի տեղադրման աշխատանքներին մասնակցել են քանդակագործ Սերգեյ Շչերբակովը, «Գրանդստրոյ» ընկերության տնօրեն, Կամիշինի քաղաքային դումայի պատգամավոր Յուրի Կորբակովը, «Պրիվոլժտրանսստրոյ» կազմակերպությունը և նրա տնօրեն Վլադիմիր Իվաշչենկոն, քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Գլավացկիխը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]