Դիմիտրի Ռոստովցու հուշարձան
![]() Դիմիտրի Ռոստովցու հուշարձանը տաճարի ֆոնին | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան և քանդակ |
Ստեղծում | 1996 |
Բացում | դեկտեմբերի 15, 1999 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Նյութ | գրանիտ[1] |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
![]() |
Դիմիտրի Ռոստովցու հուշարձան (ռուս.՝ Памятник Димитрию Ростовскому), հուշարձան, որը 1999 թվականին տեղադրվել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Սոբորնայա հրապարակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս և Ռոստովի ու Յարոսլավլի թեմի միտրոպոլիտ Դիմիտրի Ռոստովցու (1651-1709) հուշարձանը տեղադրվել է Սուրբ Աստվածածնի ծննդյան՝ Ռոստովի և Նովոչերկասկի թեմի մայր տաճարի առջև։ Նրա հանդիսավոր բացումը 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Սոբորնայա հրապարակում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Հուշարձանն առաջացրեց քաղաքի բնակիչների և մասնագետ քանդակագործների ոչ միարժեք գնահատականը. այն քննադատում էին ցածր գեղարվեստական մակարդակի, անհաջող գտնվելու վայրի, վրայի գրառման, սրբազանի հանդերձանքի համար[2]։
Հուշարձանի նախնական գաղափարի և մի քանի նախագծերի հեղինակը տեղացի քանդակագործ Անատոլի Սկնարինն էր։ Դեռեւս 1989 թվականին նա արժանացել էր Մշակույթի նախարարության հավանությանը և ստեղծել էր հուշարձանի մի քանի տարբերակ[3]։ Ավելի ուշ, սակայն, քաղաքային իշխանություններն անցկացրին աշխատանքների բաց մրցույթ[4], որում հաղթեց քանդակագործ Վլադիմիր Բելյակովի տարբերակը[5]։ 1996 թվականին քաղաքի ղեկավարի հանձնարարությամբ դրվեց ապագա հուշարձանի հիմքի առաջին քարը։
2013 թվականին ակտիվորեն քննարկվում էր գրանիտե[6] արձանը դեմքով դեպի տաճարը շրջելու գաղափարը[7], ինչպես նաև տեղափոխումը դեպի ձախ` հրապարակում նախատեսվող պուրակի կողմը[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Фонит? Не фонит? — Cyril and Methodius (company), 2002.
- ↑ Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону, утраченные и существующие. — Ростов-н/Д.: NВ, 2006. — 240 с.
- ↑ ««Нехороший» памятник»։ Независимая газета։ Վերցված է 2017-01-31
- ↑ «Распоряжение Главы администрации г. Ростова-на-Дону от 6 сентября 1996 г. № 203 «О конкурсе на лучший проект памятника Святому Димитрию Ростовскому»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-03-ին։ Վերցված է 2017-02-20
- ↑ «Ростовская область. Памятники Ростова-на-Дону»։ Regnum։ Վերցված է 2017-01-31
- ↑ «Фонит? Не фонит?» (ռուսերեն)։ km.ru։ Վերցված է 2017-01-31
- ↑ «Памятник Димитрию Ростовскому собираются развернуть»։ Комсомольская правда։ Վերցված է 2017-01-31
- ↑ Памятник Димитрию Ростовскому развернут лицом к собору