Դիկտոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիկտոկրատիա (գերմ.՝ Diktokratie, լատ. dielatura՝ անսահմանափակ իշխանություն, և հուն. kratos՝ իշխանության) կամ դեմոկրատուրա, թերի ժողովրդավարական, անցումային (ավտորիտարից, ամբողջատիրականից ժողովրդավարականի) քաղաքական վարչակարգի տարատեսակ։ Ի տարբերություն դեմոկրատուրայի, Դիկտոկրատիա բնութագրվում է ազատականացմամբ առանց ժողովրդավարացման։ Իշխող էլիտան հաստատում է որոշակի անհատական և քաղաքացիական ազատություններ և իրավունքներ, սակայն չի վերահսկվում և հաշվետու չէ նրանց։ Դիկտոկրատիայի պայմաններում, որպես կանոն, գերադասություն է ստանում նյութական ռեսուրսների նշանակալի մասը վերահսկող քաղաքական փոքրամասնությունը, քաղաքական մեծամասնությունն անտեսվում է։ Տարբեր կարգի դիկտոկրատիա են ձևավորվել, մասնավորապես, հետսոցիալիստական և հետսովետական նորանկախ պետություններում։ Այս տիպի պետություններում առկա են դիկտոկրատիայի և դեմոկրաստուրայի տարրեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва